Ուրբաթ, 23 Փետրվարի, 2024
- Գովազդ -spot_img

Պաշտոնաթողությունից առաջ Թորոսյանի գլխավորած նախարարությունը խոշոր պայմանագիր է կնքել կնոջ ընկերության հետ․ Irakanum.am

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մինչև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից պաշտոնանկությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմում ղեկավարի պաշտոնը ստանձնելը Արսեն Թորոսյանը կնոջ՝ ՄԻԲՍ ընկերության տնօրեն Վարդանուշ Թևանյանի հետ հասցրել է կնքել ևս մեկ պայմանագիր, որի ընդհանուր գումարը կազմել է 72 մլն. 680 հազար դրամ: Այս մասին գրում է Irakanum.am-ը։

«Պայմանագիրը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերի 28-ին: ՄԻԲՍ-ը հիվանդանոցային ծառայություններ է մատուցելու: Հիշեցնենք՝ ՄԻԲՍ ընկերությունը 2011-2015 և 2016-2018 թվականներին ղեկավարել է Արսեն Թորոսյանը, հեղափոխությունից հետո կենտրոնի տնօրեն է դարձել վերջինիս կինը:

Նախորդ տարի հերթական գնումների մասին աղմուկից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել Արսեն Թորոսյանի նկատմամբ։ 2019-2020 թվականներին նախարարությունը ևս 124 մլն դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր էր կնքել ՄԻԲՍ ընկերության հետ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարեվերջին հրապարակեց եզրակացություն, համաձայն որի առողջապահության նախարարության և Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած ընկերության հետ կնքված պայմանագրերում շահերի բախում չկա։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացության մեջ նշել էր, որ «Արսեն Թորոսյանի արձակած հրամանների արդյունքում նույն չափանիշներով և պահանջներով գույքային գործարքներ են կնքվել նաև այլ բժշկական հաստատությունների հետ, հետևաբար այդ հրամաններն անդրադարձել են անձանց լայն շրջանակի վրա, ինչն օրենքով հանդիսանում է շահերի բախումը բացառող հանգամանք։ Այսինքն՝ նման դեպքում պաշտոն զբաղեցնող անձը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե տվյալ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն կամ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա»:

 Հանձնաժողովը եզրակացությունը հրապարակել է 2020 թվականի նոյեմբերի 30-ին: Օրեր անց Թորոսյանի գլխավորած նախարարությունը Վարդանուշ Թևանյանի հետ կնքել է հերթական պայմանագիրը: 2021 թվականին ՄԻԲՍ-ը կիրականացնի բժշկական օգնություն և սպասարկում»,- գրել է կայքը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img