ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Անն Լինդեն մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով:
«Ես վճռականորեն բոլոր կողմերին կոչ եմ անում գործել իրենց պարտավորությունների շրջանակում, որոնք նրանք ստանձնել են ԵԱՀԿ ժողովրդավարական գործընթացների ու օրենքի գերակայության հարցով: Իրավիճակը պետք է լուծվի առանց բռնության գործադրման»,-գրել է նա Twitter-ում: