Կիրակի, 25 Փետրվարի, 2024
- Գովազդ -spot_img

Շուշի քաղաքը Արցախի անբաժանելի մասն է, այն բռնի անջատելու ցանկացած փորձ Արցախի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Փետրվարի  25-ին միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի այցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի և տարբեր ահաբեկչական խմբավորումների վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իշխանություններն անցել են ռազմական ճանապարհով արձանագրված փաստացի արդյունքների ամրագրմանը, ինչը միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։ Փաստաթղթի համաձայն՝ տվյալ քաղաքականության իրականացման գործիքներից են Ադրբեջանի նախագահի այցելությունները բռնազավթված տարածքներ, որոնցից առավել աչքի ընկնողը Ալիևի այցն է Շուշի քաղաք, որտեղ նա աղաղակող սպառնալիքներ և հայ ժողովրդի հանդեպ բացահայտ ատելություն պարունակող ռազմատենչ հռետորաբանությամբ մի շարք հայտարարություններ է արել։Հուշագրում ասվում է նաև, որ այդ այցերի սադրիչ և հրահրող բնույթն ու դրանց ուղեկցող հայտարարությունները վկայում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը խափանելու, հակամարտությունը չկարգավորված վիճակում պահելու Ադրբեջանի մտադրության մասին: «Ադրբեջանի նման ապակառուցողական և հանդուգն պահվածքն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը»,- նշվում է հուշագրում:Փաստաթղթում շեշտվում է, որ Արցախի ժողովուրդն իրացրել է ինքնորոշման և այդ տարածքներում պետականության ձևավորման իր իրավունքը: Ինչպես նշվում է փաստաթղթում, այս հիմնարար իրավունքի խախտումը հանդիսանում է ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում, այլև տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը:

Հուշագրում նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքների կարգավիճակի փոփոխմանը միտված Ադրբեջանի Հանրապետության ցանկացած օրենսդրական և վարչական գործողություններ՝ ներառյալ հողի և ունեցվածքի սեփականազրկումը, բնակչության վերաբնակեցումը օկուպացված տարածքներում և բռնազավթված տարածքների բռնակցումը, անվավեր են միջազգային իրավունքով և չեն կարող փոխել ԱՀ տարածքների կարգավիճակը: Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արդյունքում տարածքային ոչ մի ձեռքբերում չպետք է օրինական ճանաչվի:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի, այդ թվում՝ Շուշի քաղաքի ներկայիս ռազմական օկուպացիան նույնպես չի կարող փոխել դրանց կարգավիճակը: Շուշի քաղաքը Արցախի անբաժանելի մասն է ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներով: Այն բռնի անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է:

Հուշագրում ընդգծվում է, որ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումը, որը կվերացնի դրա հիմնական պատճառը՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքները չճանաչելու հետ, կուղղի Ադրբեջանի կողմից ռազմական ուժի ապօրինի կիրառման հետևանքները և թույլ կտա վերականգնել վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի գերակայությունը:    

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img