Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Արա Այվազյանը հայ գերիներին վերադարձնելուց հրաժարվելը միջազգային իրավունքի խախտում է համարում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ադրբեջանն արհեստական և չհիմնավորված խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ հետ վերադարձի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նա նշել է, որ ռազմագերիների ու գերիների վերադարձը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այդ ուղղությամբ տարվում է համակարգված միջգերատեսչական աշխատանք, և Հայաստանն արդեն կատարել է իր պարտականությունը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հետ վերադարձնելով ռազմագերիներին:

«Ադրբեջանական կողմը մանիպուլացնում է հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերի պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն մի քանի ռազմագերիների դեմ կեղծ քրեական գործեր է հարուցում հորինված մեղադրանքներով:

Ադրբեջանի նման վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերին, այլև խախտում է եռակողմ հայտարարությունը»,- նշել է Արա Այվազյանը՝ հայտարարելով, որ բոլոր ռազմագերիների անհապաղ և անվտանգ վերադարձը առաջնահերթություն է:

ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը ռազմագերիներին վերադարձնելու հարցում բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության՝ որպես պատասխանատու և անկողմնակալ միջնորդի ջանքերը: «Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայրենիք վերադարձնել հայ գերիների մի մասին: Այս հումանիտար հարցի հետագա ձգձգումը, իհարկե, ոչ միայն ավելի է խորացնում հայ հասարակության ցավը, այլև մարտահրավեր է նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երաշխավորի, ինչպես նաև առհասարակ միջազգային հանրությանը»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img