Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Էջմիածին» պաշտօնական պարբերականը իր 2020 թ. Գ. համարի մէջ լոյս է ընծայել «Մատենագիտութիւն Յովնան Արք. Տէրտէրեանի երկերի» գրախօսական յօդուածը (էջ 136-143)։ Գրախօսութեան հեղինակը՝ բանասիրական գիտ. թեկնածու դոցենտ Նորայր Պօղոսեանը Յովնան Սրբազանի քարոզխօսութիւնն ու միւս երկերը դիտարկում է որպէս կրողը եւ շարունակողը հայ միջնադարեան քարոզխօսական հարուստ ժառանգութեան ու աւանդների, ապա ներկայացնում նրանց հիմնական ուղղուածութիւնն ու թեմաները։
Յովնան Արք. հեղինակած 100 եւ աւելի գրքերի համառօտ տեսութիւնն ամփոփւում է հետեւեալ տողերով. «Եթէ խտացնելու լինենք Սրբազանի երկերի հիմնական թեմաները մէկ տողով՝ այն մեր պատկերացմամբ առ Աստուած ուղղուելու եւ լուսաւորուելու մղում է՝ մտքում, սրտում, հոգում ունենալով Յիսուս Քրիստոս եւ Աւետարանի լոյսը» (էջ 137)։
Յօդուածի վերջում բերուած է Յովնան Սրբազանի 101 գրքերի ցանկը (այն ներկայումս հասել է 110-ի)։ Կից ընթերցողի ուշադրութեանն ենք ներկայացնում «Էջմիածին» յօդուածը։
Սեղմէ նկարին վրայ
Դիւան Առաջնորդարանի
25 Փետրուարի, 2021