Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Պատրաստ եմ աջակցել ձեզ. ՀՀ նախագահը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների հետ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 27-ին հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: Անհետ կորածների հարազատները նրանց հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ օրեր առաջ կայացած հանդիպմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման մասնակիցները Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին խնդրել են օգտագործել իր միջազգային կապերն ու հեղինակությունը՝ աջակցելու անհետ կորած իրենց հարազատների որոնման գործընթացին: Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ իր հնարավորությունների շրջանակներում կանի հնարավոր ամեն ինչ՝ նշելով, որ գերիների ու անհետ կորածների հարցերը մշտապես իր ուշադրության կենտրոնում են, և նա դրանք բարձրացնում է միջազգային գործընկերների հետ իր բոլոր հանդիպումներում: Հարցը քննարկվել է նաև նախագահ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի՝ օրեր առաջ կայացած հանդիպմանը: «Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի՝ պարոն Թաթոյանի հետ միասին դիմելու ենք միջազգային տարբեր ինստիտուտների՝ թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների հարցերով: Ամեն հնարավոր ճանապարհով աշխատելու ենք: Ադրբեջանը մեր վիրավոր կամ առողջ գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի, դա անթույլատրելի է»:

Առողջապահության նախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը և ՊՆ ներկայացուցիչը ներկայացրել են անհետ կորածների որոնման ուղղությամբ կատարվող աշխատանքները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: Նախագահ Սարգսյանը նրանց առաջարկել է պարբերաբար անհետ կորածների հարազատներին տեղեկացնել կատարվող աշխատանքների ու իրավիճակի մասին: «Ես խորությամբ զգում եմ ձեր ցավը և պատրաստ եմ ամեն ինչով, իմ հնարավորությունների սահմաններում աջակցել»,-ասել է նախագահը՝ առաջարկելով, որ նրանք կապի մեջ լինեն նաև նախագահական ինստիտուտի հետ:

Հանրապետության նախագահը պատասխանել է նաև անհետ կորածների հարազատների հարցերին, լսել նրանց մտահոգությունները, տեսակետներն ու առաջարկությունները:Video Player

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img