Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Սլաք. Նիկոլն ու Ռազմական Յեղաշրջումը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Մարդ չի իմանում Նիկոլի խօսքերի վրայ ծիծաղի՞, թէ՞ լաց լինի։ Ան նոյնիսկ չի իմանում՝ եթէ բանակը պիտի ռազմական յեղաշրջում անի, նախապէս չի ասում։ Գործն անում է մէկ օրում, ու ՎԵՐՋ։ Էսքա՞ն տհաս։ Նա յայտարարութեան ու ռազմական յեղաշրջման տարբերութիւնն էլ չի իմանում, ինչպէս որ ոչինչ չի իմանում այս թիւրիմացութիւնը։ Բայց բարեբախտար նրան հաւատացողներ շատ քիչ կան․ փաստը՝ մարդկանց գրառումները։ Նա կորցրել է ժողովրդի համակրանքը։

Կան ոմանք, որ քննադատում են բանակի յայտարարութիւնը։ Բանակը իրաւունք ունի երկիրը դէպի կործանում տանող իշխանութիւնների հեռանալը պահանջի։ Այդ յայտարարութիւնը հակասահմանադրական չէ։ Ի՞նչ անի բանակը․․․ Նստի, թամաշա անի որ Նիկոլը ամեն օր թշնամու հետ մի նոր պայմանաւորուածութիւն հրապարակի ու երկիրը մաս-մաս յանձնի։ Թամաշա՞ անի բանակը։ Սերունդները ի՞նչ կասեն։ Նիկոլի ու Իմ-քայլական՝ Իրենց-քայլականների անունը պատմութեան մէջ արդէն անցաւ որպէս հողատու դաւաճաններ։ Սա չի սրբագրուի երբեք։

Հայաստանի նախագահի նախաձեռնութիւնները դրական կը լինեն միայն այն դէպքում, որ նա պարտադրի Նիկոլին՝ հրաժարուելու:

Դատելով մարդկանց գրառումներից, ու զարմանալիօրէն “Ամերիկայի Ձայն”ի հայկական ծառայութեան բաժնում գրառումներից, մարդիկ Նիկոլի հեռանալն են ուզում։ Թէ ի՞նչ կազմ կունենայ ժամանակաւոր կառավարութիւնը, կան մտահոգութիւններ։ Բայց դա ԲՆԱՒ կարեւոր չէ հիմա։ Առաջնայինը էս խեղկատակին հեռացնելն է, եւ ըստ երեւոյթին, ստացւում է։

    Իհարկէ, ժողովուրդը պայքարի այս նոր փուլում անելիք չունի շատ։ Հարցը պիտի լուծուի վերին օղակներում։ Չպիտի ընդունել իշխանութիւնների առաջարկը՝ գնալ ԱԺ-ի ընտրութիւնների։ Դրա մասին խօսելու ժամն աւարտուած է։ Հենց իրենք տապալեցին արտահերթ ընտրութիւնների առաջարկը։ Հիմա ի՞նչ են ասում։ Միակ ելքը Նիկոլի հեռանալն է։

    Ժամանակաւոր իշխանութիւնը կը ձեւաւորուի մօտ ապագայում։ Անպայման այդ կազմը չի գոհացնի սպասելիքները, բայց նա նախընտրելի է, եւ պիտի ունենայ մէկ հիմնական նպատակ։ Երկրում պայմաններ ստեղծել արտահերթ առողջ ընտրութիւններ անցկացնելու։ Ժամանակաւոր կառավարութիւնը անելիք շատ ունի։ Հայաստանում պիտի կազմալուծուեն բոլոր ապազգային, հակահայ, ազգադաւ սորոսական ՀԿ-ները, պիտի արգելուի նրանց գործունէութիւնը, պիտի կազմալուծուի ՔՊ կուսակցութիւնն ու միւս թրքածին կազմակերպութիւնները։ Սա հրամայական անհրաժեշտութիւն է։ Այս առումով ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի։

    Լաւ է լինելու։ Երանի թէ այս զարգացումները աւելի շուտ պատահած լինէին, եւ հայութիւնը չունենար այսքան ահռելի կորուստներ։ Լաւ է լինելու։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img