Ուրբաթ, 13 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

ԱՀ ԱԳՆ-ն իրավունքի կոպիտ խախտում է համարում ռազմագերու կարգավիճակ տրամադրելուց Բաքվի հրաժարումը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարությամբ միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է համարել Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Պաշտոնական Բաքվի մոգոնած դիրքորոշումն առ այն, որ իր կողմից պահվող հայ զինծառայողները ռազմագերիներ չեն, քանի որ գերեվարվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանին չի ազատում Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայով ստանձնված պարտավորություններից: Որպես Ժնևի կոնվենցիաների կողմ՝ Ադրբեջանը չի կարող կամայականորեն փոխել տվյալ անձանց կարգավիճակը՝ խուսափելու միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված միջազգային պարտավորություններից։ Միջազգային մարդասիրական իրավունքը (jus in bello) պահպանելու և դրա պահպանումն ապահովելու Ադրբեջանի պարտավորության վրա չեն ազդում ուժ  կիրառելու կանոններին (jus ad bellum) վերաբերող փաստարկները, որոնք կարգավորվում են այլ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ ՄԱԿ Կանոնադրությամբ: Պետությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները պահպանելու պարտավորությունը բացարձակ է և որևէ կերպ կախված չէ ուժի կիրառման օրինականության մեկնաբանումից:

Իր փաստարկներում առ այն, որ գերեվարված զինծառայողները ռազմագերիներ չեն, Ադրբեջանը բացահայտ կերպով խեղաթյուրում է փաստերը և ցուցաբերում աղաղակող անպատժելիություն։ Ադրբեջանի կողմից 2020 թ. դեկտեմբերին գերեվարված 64 հայ զինծառայողները տեղակայված են եղել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին գտնվում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Նրանք  իրենց դիրքերում էին՝ համաձայն Եռակողմ հայտարարության առաջին կետի պահանջի։ Այդ 64 զինծառայողների գերեվարումն Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության՝  ռազմական գործողությունների լիակատար դադարեցնելու հստակ պահանջի խախտման ուղղակի հետևանքն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Արցախի ԱԳՆ-ի գնահատմամբ՝ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորություններից խուսափելու  նպատակով ռազմագերիների կարգավիճակը փոխելու Ադրբեջանի փորձը բառային լարախաղացություն է, որը ակնհայտ է դառնում հենց այն փաստով, որ 2020 թ․ դեկտեմբերին գերեվարված զինծառայողներից բացի, Ադրբեջանն առ այսօր հրաժարվում է նաև հայրենիք վերադարձնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: «Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով»,- շեշտում է ԱՀ ԱԳՆ-ն՝ նկատելով, որ Ադրբեջանի բացահայտ խուսափումը հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իր պարտավորություններից ոչ միայն հակասում է Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի և Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի պահանջներին, այլ նաև գերիների կարգավիճակը հավասարեցնում է պատանդների կարգավիճակին: Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունն ակնհայտ է համարում, որ Ադրբեջանը վերոհիշյալ անձանց պահում է՝ օգտագործելու նրանց որպես լծակ՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ իր ռազմավարական նպատակների իրագործման համար։  

Նշվում է, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նամակներ է հղել ՄԱԿ և ԵԽ մասնագիտացված մարմիններ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կիրառման շարունակման վերաբերյալ մանրամասն վերլուծությամբ: Նամակներում հանգամանորեն բացատրվում է, թե ինչու այլ պետության հետ վեճ ունեցող պետության զինված ուժերի զինծառայողները հակառակորդի կողմից գերեվարվելու դեպքում իրավունք ունեն ստանալ ռազմագերու կարգավիճակ՝ անկախ այն բանից, թե այդ պետությունների միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ ընթանում են, թե ոչ:

ԱՀ ԱԳՆ-ի համաձայն՝ նման կարծիքի են նաև միջազգային մասնագիտացված կառույցները, որոնք կոչված են հետևելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունների կատարմանը: «Իրականում այդ կառույցները և՛ բաց հայտարարություններում, և՛ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փակ հանդիպումների ժամանակ բազմիցս պահանջել են անհապաղ ազատել Ադրբեջանի կողմից գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այդ պահանջները կատարելուց»,- ասվում է հայտարարության մեջ։

Համաձայն Եռակողմ հայտարարության և Ժնևի կոնվենցիաների դրույթների՝ Արցախի ԱԳՆ-ն պահանջում է Ադրբեջանի իշխանություններից սեփական խախտումներն ապօրինի հայտարարություններով արդարացնելու փոխարեն կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Նաև կոչ է արվում միջազգային հանրությանը՝ համաձայն Ժնևի բոլոր կոնվենցիաների առաջին հոդվածի՝ Ադրբեջանին պարտադրել անհապաղ և լիարժեք կերպով կատարել Կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img