Կիրակի, 23 Հունիսի, 2024
- Գովազդ -spot_img

Գարեգին Բ-ն ընդունել է «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 28-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ուսանողները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին եկել համալսարանի դեկանի տեղակալ, պ․գ․թ․, դոցենտ Միքայել Մալխասյանի առաջնորդությամբ։Նախ տիար Մալխասյանը, որդիական խոնարհությամբ ողջունելով Նորին Սրբությանը, տեղեկացրել է, որ ներկաները Երևանի պետական համալսարանի «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներն են։ Խոսքով հանդես է եկել նաև նախաձեռնության համահեղինակ տիար Էդուարդ Գալստյանը։ Վերջինս նշել է, որ նախաձեռնությունը միտված է նեցուկ և զորավիգ լինել պատերազմի հետևանքով իրենց զավակներին ու հարազատներին կորցրած ընտանիքներին։ Նա հույս է հայտնել, որ Եկեղեցին իր առաքելությանը հավատարիմ իր անփոխարինելի ներդրումն է բերում այս ուղղությամբ։Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է երիտասարդ ուսանողների նախաձեռնությունը՝ բերելով իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը։ Հայոց Հովվապետը բնական և կարևոր է համարել ներկաների նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի պարտքն ու պարտականությունն է այս դժվարին պահին զորակցել այդ ընտանիքներին։Խոսելով արցախյան երկրորդ պատերազմի կորուսնտերի մասին՝ Նորին Սրբությունը նշել է, որ մեր նահատակների հիշատակը պետք է մեզ համար ոգեշնչման աղբյուր լինի՝ ապրելու, արարելու և գալիքի նկատմամբ նոր հույսով լցվելու համար։ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրին և նպատակներին, ինչպես նաև ծրագրի իրագործմանն ի նպաստ աշխարհասփյուռ թեմերի և բարերար հայորդիների կողմից ցուցաբերվող աջակցությանը։ Պատերազմի ընթացքում և հետպատերազմյա օրերին Եկեղեցու գործունեությանն անդրադառնալով՝ Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ կատարվել են ինչպես հոգեխնամական, այնպես էլ սոցիալական աջակցության ծրագրեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր հնարավորությունների սահմաններում փորձել է լուծել նաև տեղահանված արցախցի ընտանիքների կեցության հարցը։Հայոց Հայրապետը երիտասարդների հետ խոսել է  նաև վիրավորների, զոհվածների, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների ընտանիքներին հոգևոր խնամքի կարևորության մասին։ Այս կապակցությամբ իրազեկվել է, որ, նկատի ունենալով խնդրի նրբությունը, հոգևորականների համար կազմակերպվել են վերապատրաստման հատուկ դասընթացներ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ։Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ ապագայում նախատեսվում է Մայր Աթոռին և վանքերին կից ստեղծել վերականգնողական կենտրոններ։Վերջում հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերն են ուղղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ 

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img