Երկուշաբթի, 28 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալների պաշտպանական թիմը միտումնավոր ձգձգում է դատավարությունը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում է բոլոր հնարավոր ջանքերը, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրեցին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով կան մեղադրվող անձինք որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ ու պիտի արձանագրեմ, որ մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ բացահայտված է:  Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ ճիշտ է կրակողները բացահայտված չեն, բայց սպանություններն ու այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Դա կարծում եմ, որ հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում: Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացի շրջանակներում պետք է քննվեն դատարանի կողմից: Այս համոզմունքն է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ դրա նպատակն այն է,  որ գործի մանրամասները հրապարակային չդառնան: Ըստ վարչապետի՝ նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում, որովհետև ոմանք հույս ունեն, ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ նույնին կհասնեն:

«Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը հանել են սեփական ժողովրդի դեմ, կամարտահայտումը թույլ չտալու համար և այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ: Սպանությունների հեղինակները թիրախավորել են ՀՀ քաղաքացուն: Սպանություններ կատարողները բացահայտված չեն այն պատճառով, որ մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում կրակված պարկուճներով: Այն ժամանակվա իշխանությունները հոգ են տարել, որ ապօրինի գործողությունների պոտենցիալ ապացույցներն անհետանան: Ինչո՞ւ է դա արվել, այս հարցի պատասխանները կստանանք դատաքննության փուլում: Այդ պատճառով է , որ ամեն ինչ արվում է այդ փուլը ձգձգելու համար»,-հավելեց վարչապետը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img