Մարտի 1-ի լոյս 2-ի իրադարձութիւններ, զանգուածային բողոքի գործողութիւններ, անկարգութիւններ, ոստիկանութեան հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 200 թուականի մարտի 1-ի լոյս 2-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձութիւնների հետեւանքով զոհուեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրաւորուեցին հարիւրաւոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատուեց արտակարգ դրութիւն 1 ամիս ժամկէտով:
Իրադարձութիւնները սկսել էին ակտիւօրէն զարգանալ փետրուարի 20-ից, երբ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմնակիցները Ազատութեան հրապարակում հիմնեցին շուրջօրեայ ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահաւաքներ, բողոքի այլ գործողութիւններ: Լեւոն Տէր-Պետրոսեանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրութիւնների արդիւնքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրուել Լեւոն Տէր-Պետրոսեանը։
Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձութիւնների վերաբերեալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակուայ գործող իշխանութիւններին, իսկ ոմանք էլ ցոյցերը կազմակերպողներին՝ ի դէմս Լեւոն Տէր Պետրոսեանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին: