«Հայրենիքի փրկության շարժում»-ն առաջիկա օրերին հանդիպումներ կիրականացնի մարզերում, ինչպես նաև մարտի 6-ին հանրահավաք կանցկացնի Բաղրամյան պողոտայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 3-ին կազմակերպված հանրահավաքի վերջում ասաց շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Մենք այս երկու-երեք օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր: Մենք պետք է կարողանանք մեր ձայնը հասցնել մարզերին, իսկ շաբաթ օրը, ժամը 15:00-ին մեծ հանրահավաք կիրականացնենք այստեղ»,- ասաց Մանուկյանը:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ հնարավոր է անհրաժեշտ լինի իրականացնել նաև շատ ավելի կտրուկ գործողություններ: