Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, կարող ենք հարցը լուծված համարել. Փաշինյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում վարչապետը նշել է. «Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Պիտի անկեղծ ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը Ձեր հայտարարություններն էին: Եվ հույս ունեմ, որ գոնե այս անգամ մեզ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի ոչ միայն ձեզ, այլև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ, որովհետև եթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, այդ թվում՝  դրա շուրջ մեկ, երկու կարևոր հարցի վերաբերյալ, նկատի ունեմ ժամկետներ և այլն, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է:

Ի սկզբանե մեր պատկերացումը հենց այդպես էլ եղել է, որ պետք է ի վերջո քաղաքական այս շրջափուլն ավարտվի ժողովրդի կամարտահայտմամբ, և ես այսօր ուրախ կլինեմ լսել Ձեր տեսակետները, թե ինչպես առաջ շարժվել: Եկեք նախապես պայմանավորվենք, որ այսօրվա մեր քննարկման արդյունքներով մենք ոչ թե կայացնենք որոշում, այլ ես հանդիպում կունենամ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու խմբակցության հետ նույնպես քննարկումներ կունենամ, չնայած ընդհանուր քաղաքական կոնտեքստն արդեն «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ քննարկել ենք, որի արդյունքներով կփորձենք հասնել մի լուծման, որը համարվի կոնսենսուսային: Գուցե հանրապետության նախագահին նույնպես ներկայացնենք իրավիճակը, որպեսզի այս շրջափուլում նա նույնպես իր դիրքորոշումն արտահայտի և ինչ-որ առումով դառնա գործընթացի, մեր պայմանավորվածությունների իրականացման երաշխավորը»:

Իր հերթին, Էդմոն Մարուքյանն ասել է. «Շնորհակալ եմ պարոն վարչապետ իմ հայտարարությանն արձագանքելու համար: Ուզում եմ նախ սկսենք հենց առաջարկությունից: Ես առաջարկությունն արել եմ՝ ելնելով ստեղծված քաղաքական ճգնաժամից, այսինքն այն, ինչ-որ մենք ունեինք, դրան գումարվել է Գլխավոր շտաբի պատմությունը, որն այս պահին քաղաքական ճգնաժամի մի մեծ մասն է: Դրանից ելնելով եմ ես հայտարարել, որ հետագա էսկալացիայից, բախումներից խուսափելու համար, հազար ու մի սցենար կարող է լինել, ինչին ես դեմ եմ: Ես առաջարկել էի, որ մենք բանակ-կառավարություն հակադրությունը կանգնեցնենք և գնանք ընտրությունների, որովհետև ակնհայտ է, որ նախընտրական պրոցեսի վերաբերյալ ցանկացած համաձայնություն չենք կարող ունենալ, քանի դեռ բանակի խնդիրը չի հանգուցալուծվել:

Ինչո՞ւ եմ ասում, որովհետև ակնհայտ է, որ վարչապետը չի տա հրաժարական, որպեսզի ցրվի խորհրդարանն այն իրավիճակում, որ Գլխավոր շտաբի հետ կապված խնդիրը չունի հանգուցալուծում՝ ԳՇ գեներալներն այնտեղ են, դուրս չեն գալիս, հայտարարություններ և այլն:

Իմ առաջարկի կոնտեքստը սա է, այսինքն՝ այս հատվածը միասին լուծենք ու գնանք ընտրությունների: Ընտրության հետ կապված որևէ խոչընդոտ մեր պարագայում մենք չունենք, բայց ես էլ եմ համամիտ Ձեզ հետ, որ բանակցությունները շարունակենք: Որովհետև ակնհայտ է, որ կարող է այս պահին չգանք որևէ լուծման, բայց այդ իմաստով բանակցությունները շարունակենք, այսինքն չասենք՝ վերջ, տապալվեց և ձևավորված հույսերը, որ կարող է մի բան լուծվել, ջուրը լցնենք:

Հույս ունեմ, որ ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո, մենք էլ պետք է ԲՀԿ-ի հետ խոսենք: Եթե միայն մենք և դուք գանք ընդհանուր հայտարարի՝ առանց ԲՀԿ-ի, այդ հայտարարը կիսատ է և լուծում չենք ունենալու: Հետևաբար, համաձայն եմ, որ պետք է կոնսուլտացիան այդ բլոկով էլ շարունակվի, նոր ընդհանուր հայտարարի գանք, ստացվո՞ւմ է, թե՞ չի ստացվում, եկա՞նք ինչ որ լուծման, թե՞ չեկանք լուծման»:

Վարչապետ Փաշինյանն անթույլատրելի է համարել Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված խնդիրն արտահերթ ընտրությունների հետ կապելը՝ ընդգծելով ԶՈՒ ապաքաղաքական լինելու Սահմանադրական նորմը:  

Վարչապետ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել՝ ի նպաստ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img