Ուրբաթ, 7 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել Սահմանադրական դատարան. ՓԲ-ի կոչը Հանրապետության նախագահին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի եւ Կարեն Սարդարյանի,

մտահոգ լինելով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մարմինների (վարչապետ, Զինված ուժերի շտաբ) միջեւ տեղի ունեցող վեճով եւ դրա զարգացման ոչ կառուցողական բնույթով,

արձանագրելով սահմանադրական մարմինների միջեւ վեճերը Սահմանադրական դատարանի միջոցով լուծելու անհրաժեշտությունը,

հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն օժտված է հատուկ լիազորություններով, այդ թվում՝ օժտված է սահմանադրական որոշ մարմինների միջեւ առաջացած վեճերը Սահմանադրական դատարանին փոխանցելու լիազորությամբ, որոնք իրականացնելիս նախագահը պետք է առաջնորդվի բացառապես համապետական եւ համազգային շահերով,

հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 27․02․2021թ․ հայտարարությունը, որով Զինված ուժերի շտաբի պետին ազատելու մասին վարչապետի առաջարկությունը առարկություններով վերադարձվել է՝ այն որակելով որպես Սահմանադրությանն առերեւույթ հակասող,

նկատի ունենալով այն, որ Հանրապետության նախագահի կողմից անգործություն դրսեւորվելու պայմաններում, հնարավոր են հակասահմանադրական զարգացումներ, ինչի պատասխանատվությունը կրելու է նաեւ Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի  եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն Հանրապետության նախագահը դեռեւս կարող է դիմել Սահմանադրական դատարան,

Կոչ ենք անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

-դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:

Հ.Գ. Նախագահն այս քայլով կձեւավորի սահմանադրական մարմինների միջեւ վեճերը Սահմանադրական դատարանում քննության ներկայացնելու մշակույթ»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img