Ուրբաթ, 6 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հաճույքով կփորձեն պահել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի չգա մեկը, ով կկանգնեցնի այս բարդակը․ Նորատ Տեր-Գրիգորյանց. 168.am

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը մտահոգ է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակով։ Օրերս նա հայտարարությամբ հանդես եկավ՝ իր աջակցությունը հայտնելով ՀՀԶ ՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

«Խնդիրն այն է, որ զինված ուժերը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, ընդհանրապես նախատեսված չեն, որ կատարեն քաղաքական փոփոխություններ: Նրանք սովոր չեն հեղաշրջումներ անելու։ Բայց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը եկավ այն եզրահանգման, որ ՀՀ վարչապետի կողմից հետագա ղեկավարումը, հատկապես՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կբերի պետության կործանմանը, վախճանին: Իսկ արդյունքում՝ հայերը կցրվեն ողջ աշխարհով մեկ, ինչպես ասորիները, և ամբողջ տարածքը կանցնի թուրքերի ձեռքը: Գլխավոր շտաբն այս մասին մտածելով է արել այդպիսի հայտարարություն, որպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին»,– 168.am–ի հետ զրույցում ասել է նա։

Նորատ Տեր-Գրիգորյանցը գտնում է, որ պետք է դադարեցնել երկրի համար արատավոր այս շրջանը, չի կարելի շարունակել այսպես՝ հնարավորություն տալով Հայաստանի հակառակորդներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, նոր տարածքներ գրավել։

Գեներալ-լեյտենանտի կարծիքով՝ արդար չէ, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է մեղադրել Օնիկ Գասպարյանին վերջինիս հայտարարությունից հետո, քանի որ ժողովրդավարություն է, յուրաքանչյուրն իր կարծիքը, զգացմունքներն արտահայտելու իրավունք ունի։ Նրա տպավորությամբ՝ Օնիկ Գասպարյանը չի ձգտում հեղաշրջման, նա պարզապես ասել է այն, ինչ ասել է, ուստի, եթե Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, պետք է կուլ տա դա և ի գիտություն ընդունի, որ ՀՀ ԶՈՒ ուղեղն անհանգստացած է երկրի անվտանգությամբ և ներկայիս կառավարմամբ, դրան պետք է ուշադրություն դարձնել։

«Իսկ նա, փոխարենն ինքնաքննադատությամբ մոտենա իրավիճակին, սկսում է՝ «այ դու սրիկա, հեռացիր» և այլն, դա արդար չէ, չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, ժամանակին հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի, բոլորի դեմ, բոլորին քննադատում էր, նրան չնստեցրին, չհեռացրին, չէ՞, ավելին, նրան ընտրեցին։ Կա ժողովուրդ, որը ասում է․ «Նիկոլ, հեռացիր», հիմա նա այդ մարդկանց պետք է վռնդի՞, նա սխալ է գործում»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Նրա խոսքով, Խորհրդարանի ձայնն այսօր երկրում բացարձակ լսելի չէ և ընդհանուր առմամբ ՀՀ կառավարման մոդելի փոփոխությունը սխալ էր, ուստի այն պետք է փոխվի, և ձևավորվի կոալիցիոն կառավարություն։

Գեներալ Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման ընթացքում իր քաղաքականությամբ գրեթե հրաժարվեց Ղարաբաղյան հարցից, նա իր գործողություններով սկսեց հանդես գալ մինչև անգամ Ռուսաստանի հետ դաշնակցության դեմ, չէր սահմանափակում այն մարդկանց, ովքեր Ռուսաստանի դեմ էին գործում, իսկ թշնամիներն առիթից օգտվեցին, որի հետևանքով տեղի ունեցավ պատերազմ, Թուրքիան միջամտեց, և Ռուսաստանը նոր բազա ստեղծեց։

«Ալիևը շատ խորամանկ անձնավորություն է, ով տարբեր եղանակներով հրաժարվել է բանակցային գործընթացից և ստեղծել պատերազմական իրավիճակ, իսկ Նիկոլ Փաշինյանը և նրա ադմինիստրացիան նպաստեցին դրան։ Իսկ ՌԴ-ն ստեղծելով այս տարածաշրջանում երկրորդ բազան՝ կանգնեցրեց պատերազմը։ Ռուսաստանը ցույց տվեց, թե Գյուլիստանի պայմանագրով դա ում տարածքն է»,- ասաց գեներալը՝ հավելելով, որ Ռուսաստանին պետք է արժանին մատուցել իր ներդրումների համար։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը պետք է մնա՞, թե՞ հեռանա, Տեր-Գրիգորյանցը պատասխանեց, որ դա պետք է լինի հայ ժողովրդի որոշումը։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն է ընտրում այնպիսի ղեկավարների, որոնք երկիրը ու ժողովրդին բերում են նմանատիպ իրավիճակի, ժողովուրդն է որոշում։

«Ժողովրդի մի մասը դուրս է եկել, ասում է՝ «Նիկոլ, հեռացիր, Նիկոլ, դավաճան»։ Եթե նա դավաճան է, ապա պետք է ձերբակալել և որպես դավաճան դատել, չէ՞, ճի՞շտ եմ, բայց, չգիտես ինչու, Դատախազությունը ոչինչ չի անում, սկսեցին դատել նախկին նախագահներին՝ Քոչարյանին, բայց, չգիտես ինչու, ոչ ոք նրան չի դատում դավաճանության համար, դատախազությունը, դատավորներն իր ընկերնե՞րն են, ի՞նչ է։ Դա արդար չէ, եթե ժողովուրդը գոռում է՝ «դու դավաճան ես», ապա՝ դատախազությո՛ւն, զբաղվե՛ք, չէ՞ որ այնտեղ մեկ մարդ չէ, որ նման բան է գոռում, հսկայաթիվ մարդիկ են գոռում»,- ասաց գեներալը՝ հավելելով, որ պետք է Դատախազությունը պարզի այդ ամենը։

Իսկ եթե չի անում, ապա, նրա որակմամբ, ազնիվ ու արդար չէ։ Իսկ կհեռանա՞ Փաշինյանը, թե՞ ոչ, Նորատ Տեր-Գրիգորյանցի որակմամբ, նրա խղճին է և ժողովրդի որոշելու հարցն է։

Խոսելով Հայաստանի տարածքի անվտանգության և Ալիևի սպառնալիքների մասին, որ կպարտադրեն Զանգեզուրի միջանցքը Հայաստանին, գեներալ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ նախ՝ սահմանների հարցում լուրջ աշխատանք պետք է տանել ոչ թե՝ փոխվարչապետների մակարդակով, այլ՝ ԱԳՆ-ի և երկրի ղեկավարի, իսկ ԱԳՆ-ի ձայնը չի լսվում։

«Պետք է ճիշտ գործընթացն իրականացնել, ոչ թե գրավել ու դրոշ կախել, քանի որ նման չլուծված սահմանային հարցը կարող է ևս 100 տարի մյուս սերունդների համար պայքարի պատճառ լինել։ Իսկ հիմա ադրբեջանաթուրքական կողմից ավելի գրավողական քաղաքականություն է գնում, քանի որ Հայաստանում բարդակ է տիրում, անկառավարելի իրավիճակ, քաոս, սխալ է վարվում բանակցային գործընթացը։ Ադրբեջանի ղեկավարը զգում է այս ամենը և թաթը դնում է տարածքների վրա, քանի որ հարուստ է, նավթագազային դոլարներ ունի, սպառազինություն Պակիստանից, Իսրայելից, Թուրքիայից, Բելառուսից, Ուկրաինայից, իսկ Հայաստանը թույլ երկիր է, առանց տնտեսության, տապալված, երկրի ներսում համակարգային տարաձայնություններ, այս թուլությունն էլ նրան թույլ է տալիս գրավել»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։

ՀՀ ԶՈՒ ստեղծած գեներալը գտնում է, որ այս արատավոր շղթան պետք է կանգնեցնել։ «Ադրբեջանը հիմա էլ գոռում է, որ շարունակելու են։ Մեծ հաճույքով կփորձեն պահել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա մնա իշխանության, և չգա մեկը, ով կկանգնեցնի այս բարդակը, հենց այդ պատճառով նրանք կողմ են, որպեսզի Նիկոլը լինի իշխանության ղեկին։ Նրանք էլ պահպանում են։ Նույնիսկ Թուրքիան է անհանգստանում նրա համար։ Ուստի Նիկոլ Փաշինյանը, եթե հայ է, եթե նվիրված է հայ ժողովրդին, պետք է հասկանա, որ իրեն աջակցում են ոչ թե այն պատճառով, որ սիրում են, այլ նրա համար, որ նա պայմաններ է ստեղծում, որպեսզի երկիրը կործանվի, և գրավեն բազում տարածքներ։ Սա նրա խղճին է»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img