Բրիտանիացի արքայազն Հարրի եւ նրա տիկնոջ՝ Մեգան Մարքլի հարցազրույցը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին, որն ԱՄՆ-ից անմիջապես հետո մարտի 8-ի երեկոյան ցուցադրվել Է Մեծ Բրիտանիայի iTV հեռուստաալիքով, Միացյալ Թագավորությունում դիտել Է ավելի քան 11 միլիոն մարդ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 9-ին այդ մասին հայտնել Է հեռուստաալիքի ներքին նորությունների ղեկավար Մեթ Ուիլյամսը:
«Ավելի քան 11 միլիոն մարդ Է դիտել անցյալ երեկոյան iTV-ում Օփրայի հարցազույցը Հարրիի եւ Մգանի հետ: Բարձրակետին այն դիտել Է ավելի քան 12 միլիոն մարդ»,- մեջբերում Է Ուիլյամսի խոսքը PA գործակալությունը: Համեմատության համար նշենք. 2018 թվականի մայիսին, երբ զույգն ամուսնանում Էր Վինձորի դղյակում, արարողության ուղիղ հեռարձակումը դիտել Է 18 միլիոն բրիտանացի:
Միացյալ Նահանգներում, որտեղ հարզազրույցը ցուցադրվել Է մեկ օր առաջ CBS հեռուստաալիքով, այն միաժամանակ դիտել Է միջին հաշվով առնվազն 17,1 միլիոն մարդ:
Արքայազն Հարիիի եւ Մեգան Մարքլի հարցազրույցն առաջացրել Է հասարակայնության մեծ հետաքրքրությունը:
Ուինֆրիի հետ զրույցում Սասեքսի դքսուհին պատմել Է, որ ցնցվել Է «այն մասին խոսակցություններից, թե որքան թուխ կարող Է լինել» իր որդի Արչիի մաշկը, երբ նա ծնվի: Բացի դրանից, նա ընդգծել Է, որ հղիության ժամանակ բառացիորեն պատրաստ Է եղել հասնելու ինքնասպանության այն ճնշման պատճառով, որը գործադրվել Է թագավորական ընտանիքի որոշ անդամների, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների եւ սոցցանցերի կողմից: Դքսուհու հիշողություններով՝ ինքը «պարզապես չի ցանկացել այլեւս ապրել», եւ դա եղել Է խիստ բացահայտ, իրական, վախեցնող եւ մշտական միտք»: Մարքլը նաեւ իրեն համարել Է «իսկական զրպարտչական արշավի» զոհ:
Այդ հայտնությունները հզոր արձագանք են հարուցել Մեծ Բրիտանիայում, սակայն Բուկինգհեմի պալատն առայժմ չի մեկնաբանել դրանք:
Մինչդեռ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ բրիտանացիների գրեթե կեսը (47 տոկոսը) կարծում Է, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն իրենց անվայել են պահել՝ սկանդալային հարցազրույց տալով:
Հակադիր կարծիքին Է հացման մասնակիցների սոսկ 21 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: