ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ
Արա այն, որ արժանի է ազգին։
Բանիր այն, որ բնութիւնն է մեր ազգի։
Գովերգիր այն, որ գնահատելի է։
Դարձիր ազգին բանիւ ու մտօք։
Ելիր դիմադրելու ելուզակներին։
Զայրոյթով վերաբերուիր զեղծարարների դէմ։
Էականն ազգային գործօններն են։
Ընդունիր նախ ազգայինը, յետոյ սեփականը։
Թեւածիր ազգային ներուժով թուխպապատ երկնքում։
Ժրաջանութեամբ անցիր անանցանելի թուացող բարձունքները։
Ինքնազոհութեամբ գործիր յանուն ազգի։
Լեցուիր սիրով՝ քո ազգի։
Խրոխտ մնայ ազգի պաշտպանութեան սրբազան գործում։
Ծածանիր եռագոյնը հպարտութեամբ որտեղ, որ հարկն է։
Կրաւորականութիւնը վայել չէ հայ մարդուն։
Հեգիր շարունակ հայր, հայրենիք, մայր, մայրենի լեզու բառերը։
Ձօնիր երգեր հայ ազգին։
Ղեկավարիր քեզ ու հայրենակիցներին ինքնավստահութեամբ։
Ճիւաղների դէմ եղիր պատրաստ ու անպարտ։
Մի մոռացիր զարհուրելի ցեղասպանութիւնը եւ նրա անփոխարինելի հետեւանքները։
Յեղափոխիր մտքերդ շարունակ ըստ ժամանակի պահանջի յանուն ազգի բարեկեցութեան։
Նորարարութեամբ զբաղուիր պահպանելով աւանդոյթների դրական բովանդակութիւնները։
Շրջապատի մարդկանց ներկայացրու ազգի անցեալն ու ներկան։
Ողջ հայութեանը քարոզիր այն, որ անհրաժեշտ է։
Չմոռանաս որ հայերը որպէս ազգ կազմաւորուել են հազարամեակներ առաջ։
Պահպանիր պետականութիւնը՝ մեր ազգի։
Ջանք մի խնայիր մատաղ սերնդի դաստիարակման վեհ գործում։
Ռահվիրաներ են անհրաժեշտ ազգային ռազմավարութիւն հաստատելու եւ գործադրելու համար։
Սերտել շարունակ, երբէք չզլանալ սերտելուց։
Վարուժաննե՛ր վրէժխնդրութեամբ լիցքաւորուած, գործի անցէք ըստ ազգային ռազմավարութեան։
Տոգորուելով ազգասիրութեամբ իմաստաւորիր առօրեան։
Րոպէներ իսկ մի կորցրու առօրեայ կեանքում։
Ցոլացող աչքերով նայիր դէպի ապագան։
Ուրացողներին մի ներիր երբէք։
Փառք ու պատիւ հայոց մեծերին։
Քայլիր հաստատ փառքի ճամփով։
Օ՛ն յառաջ, դէպի փայլուն ապագայ։
Ֆուրգոններին բարձենք մեր ազգի արատները հեռացնելով մեզանից։