«Հայրենիքի փրկության շարժման» երթն այսօր՝ մարտի 10-ին, անցավ Երեւանի կենտրոնական փողոցներով եւ ավարտվեց Բաղրամյան պողոտայում։ Երթը Սայաթ– Նովա, Նալբանդյան փողոցներով հասավ Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով վերադարձան Բաղրամյան պողոտա, որտեղ տասն օրից ավելի է ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը՝ վարչապետի հրաժարականը պահանջով։
Քաղաքացիներն այսօր եւս կգիշերեն նստացույցի վայրում։