«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո ժամանակավրեպ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանցելու վերաբերյալ իրենց առաջարկը:
«Արմենպրես»—ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Մենք դրսևորել ենք բարի կամքի քայլ, ճգնաժամից լուծում ենք առաջարկել, ինչը մերժվել է: Այս պահին այևս մեր առաջարկությունը ժամանակավրեպ է»,- ասաց Մարուքյանը:
Կուսակցության ղեկավարը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցն, այնուամենայնիվ, մնում է իրենց օրակարգում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր արտահերթ ընտրություններ անկացնելու հուշագիր ստորագրել այն դեպքում, եթե Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը չի ազատվի պաշտոնից: