Մարտի 11-ին հրդեհ Է բռնկել Tesla Էլեկտրամոբիլներ արտադրողի գործարանի տարածքում՝ ԱՄՆ-ի Ֆրիմոնտ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ): Այդ մասին հայտնել Է Fox հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ բռնկումն սկսվել Է կառուցվաղ շենքում: Պատահարի վայր Է ժամանել մի քանի հրշեջ մեքենա: Կրակը վերցվել Է հսկողության տակ, ոչ ոք չի տուժել: Բռնկման աղբյուրը եղել Է հիդրավլիկ հեղուկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: