Չորեքշաբթի, 8 Փետրվարի, 2023
- Գովազդ -spot_img

Մատենադարանի մասնագետները կաջակցեն Մերձավոր Արևելքում վնասված ձեռագրերի վերականգնմանը. Վահան Տեր-Ղևոնդյանը՝ նոր ծրագրերի մասին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Համավարակով ու պատերազմով պայմանավորված 2020 թվականի դժվարություններից հետո ինչպես բազմաթիվ կառույցներ, հաստատություններ ու կենտրոններ, այնպես էլ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ընթացիկ տարում փորձում է վերականգնել աշխատանքի տեմպը: Վերականգնել ու ներկայանալ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով: «Արմենպրես»ի հետ զրույցում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը և խոսել 2020 թվականի դժվարություններից:

2020-ը ծանր, սակայն որոշակի արդյունքներով տարի էր

Ինչպես ամբողջ երկրի, տարբեր հաստատությունների համար, Մատենադարանի համար ևս տարին ծանր էր: Թեպետ, Վահան Տեր-Ղևոնդյանի կարծիքով, դա պետք է դիտարկել տարբեր կողմերով:

«Ինչպես գիտեք, Մատենադարանը մի շարք ուղղություններով է գործունեություն ծավալում: Գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքները պակաս չափով են տուժել: Մարդիկ երկար ժամանակ տան պայմաններում են եղել, սակայն աշխատել են: Կարող եմ ասել, որ գիտական հոդվածների թվով, նույնիսկ 2020 թվականը 18-ով գերազանցում է 2019-ի արդյունքը: Ընդհանուր առմամբ 132 գիտական հոդված է տպվել: Ակնհայտ է, որ չէին կարող չտուժել այնպիսի աշխատանքներ, ինչպես ձեռագրերի թվայնացումը, ձեռագրերի նկարագրման աշխատանքները»,-ասաց Մատենադարանի տնօրենը:

 Մեծապես տուժել են թանգարանային այցելությունները, մոտ 95 տոկոսով: Ըստ էության, Մատենադարանը գրեթե ամբողջովին կորցրել է այցելուներին: Առավել ևս արտասահմանից այցելությունները կտրուկ կրճատվեցին: Բնականաբար արտասահմանյան ուսումնասիրողները ևս զրկվեցին Մատենադարանում աշխատելու հնարավորությունից:

«Հույս ունենք, որ կամաց-կամաց իրավիճակը կփոխվի, թեպետ, եթե նույնիսկ 2021 թվականը բարեհաջող ընթացք ունենա, միևնույն է դժվար կլինի 2019 թվականի տեմպերը միանգամից վերականգնելը: 2019-ին մենք 132 հազար այցելու ենք ունեցել թե Հայաստանից, թե արտասահմանյան բազմաթիվ երկրներից: Այդ տարին մեզ համար ռեկորդային էր»,-հավելեց նա:

2021-ին աշխատանքի տեմպի վերականգնում, նոր շեշտադրումներ:

Հետազոտական, հրատարակչական աշխատանքները ինչպես նախորդ տարի, այս տարի ևս շարունակվելու են առանց դադարի, առանց դանդաղեցման: Ինչ վերաբերում է գիտաժողովներին, ապա նախորդ տարի որոշները հետաձգվեցին, իսկ տարվա վերջին ունեցան 2-ը, որից մեկը նվիրված էր Մխիթար Գոշին, մյուսը երիտասարդական էր:

«Այս տարի, որպեսզի միջոցառումները վտանգի տակ չդնենք, որոշեցինք, բոլոր նախատեսած գիտաժողովներն հենց սկզբից կազմակերպել հեռավար տարբերակով: Առաջիկայում մենք ունենք Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված  գիտաժողով հունիսին (հետաձգված անցյալ տարվանից): Գիտությունների ակադեմիայի հետ համատեղ ունենք գիտաժողով՝ նվիրված Գրիգոր Տաթևացուն, հավանաբար սեպտեմբերին»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մյուս աշխատանքները ներկայում ընթանում են, խոսքը վերաբերում է նաև ձեռագրերի վերականգնմանն ու թվայնացմանը: Ցուցասրահները աշխատում են: Օրեր առաջ Մատենադարանն ունեցավ մի նոր ցուցադրություն՝ նվիրված Արցախի ձեռագրերին: Մոտ մեկ ամսից ևս մեկ դահլիճ կբացեն, որտեղ կներկայացվեն օտարալեզու ձեռագրեր՝ պարսկերեն, վրացերեն, արաբերեն, օսմաներեն, եբրայերեն, հունարեն, լատիներեն, եթովպերեն և այլն: Ներկայացվելու են 20-ից ավելի լեզուներով  ձեռագրեր, որոնք պահվում են Մատենադարանում: Այս տեսքով նման ցուցադրություն չեն ունեցել:

Տեխնոլոգիական լուծումներ Մատենադարանի աշխատանքում

Ավրորա մարդասիրական նախաձեռնության և Գալուստ Գյուլբենկյան հաստատության աջակցությամբ իրականացրեց ծրագիր, որն իրենից ներկայացնում է հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզ: Ստեղծվեց տվյալների մեծ բազա, որը մուտքագրվեց համապատասխան ծրագրի մեջ: Այսօր ցուցասրահներում դրված մեծ մոնիտորներով այցելուները կարող են հայկական գրչության կենտրոնների քարտեզի վրա գտնել նախընտրած պատմական նահանգն ու գավառը, և մեկ, երկու հպումով ծանոթանալ տվյալ վանքի, գրչության  կենտրոնի, ձեռագրերի պատմությանը, գրիչներին, ծաղկողներին, դիտարժան մանրանկարներին: Հարուստ մի ծրագիր է հայերեն և անգլերեն լեզվով: Նշվում է, որ ժամանակի ընթացքում թե լեզուները, և թե բովանդակությունը կարելի է ավելացնել: Սա նորույթ է, առաջիկայում կլինի պաշտոնական բացումը:

Վիրտուալ Մատենադարան

Շուտով Մատենադարանը կունենա նաև վիրտուալ այցելություններ: Ծրագիրը մշակման փուլում է:

«Մի ծրագրի վրա ենք աշխատում, որը կոչվում է վիրտուալ Մատենադարան: Այն հնարավորություն կտա աշխարհի ցանկացած տեղից վիրտուալ տարբերակով մուտք գործել Մատենադարան, ցուցասրահներ, տեսնել ներկայացված ձեռագրերը ուղեկցող բացատրություններով: Մի բան, որ աշխարհի խոշոր մշակութային կենտրոնները, թանգարաններն ունեն, իսկ մենք չունեինք: Մինչ համավարակը մտածում էինք այդ ուղղությամբ, սակայն 2020-ի զարգացումներն էլ ավելի կարևոր դարձրին նման ծրագրի իրականացումը:  Այս ծրագիրը ևս հովանավորում է Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը: Այն պատրաստ կլինի աշնանը»,-ասաց նա:  

Ձեռագրերի թվայնացում,  կրկնագրերի ուսումնասիրություն, համագործակցություն գերմանացի գործընկերների հետ

Կրկնագրերի ուսումնասիրության ուղղությամբ Մատենադարանը շարունակում է աշխատանքները, անհրաժեշտ սարքավորումն ունեն, սակայն որոշ տեխնիկական սարքերով լրացումների անհրաժեշտություն կա: Այդ հարցում համագործակցում են գերմանացի գործընկերների հետ: Առաջիկայում նախատեսվում է Համբուրգի համալսարանին կից հետազոտական կենտրոնի հետ համաձայնագիր ստորագրել, որը հնարավորություն կտա կրկնագրերի  ուսումնասիրության ուղղությամբ աշխատանքներն առաջ տանել:

«Մինչ այժմ էլ որոշակի աշխատանքներ կատարվել են, բայց դրանք ավելի նախապատրաստական բնույթ ունեն: Առավել շոշափելի արդյունքների պարագայում անպայման կներկայացնենք հանրությանը: Ասեմ, որ անզեն աչքով երևում է, որ ունենք մոտ 50 ձեռագիր, որոնք կրկնագրեր են: Թեպետ, այդ թիվը կարող է ավելին լինել, ուսումնասիրությունները  ցույց կտան»,-նշեց տնօրենը:

Ինչ վերաբերում է ձեռագրերի թվայնացման աշխատանքներին, ապա եթե աշխատանքի ամբողջական դադարեցում չլինի, ուրեմն տարվա ընթացքում 500-600 ձեռագիր կարող է թվայնացվել: Մատենադարանում պահվող ձեռագրերի շուրջ 25 տոկոսից ավելին թվայնացվել է, որն, ըստ տնօրենի, վատ ցուցանիշ չէ: Թվայնացումը մի քանի առումով շատ մեծ առավելություններ է տալիս: Նախ` հնարավորություն է տալիս արտասահմանում ապրող մասնագետներին առցանց հասանելի դարձնել ձեռագրերի ուսումնասիրությունը: Դրանից բացի, ընթերցասրահում աշխատողներին նույնպես տրվում են թվային տարբերակները: Ձեռագիրը, մեկ անգամ թվայնացվելով, դրանից հետո չի տեղաշարժվում, հետևաբար լավ պահպանվում է, վնասվելու վտանգ չկա: Թվային օրինակը ընթերցողը կարող է ամիսներ շարունակ ուսումնասիրել:

Մերձավոր Արևելքում պատերազմից վնասված ձեռագրերի վերականգնմանը կաջակցեն Մատենադարանի մասնագետները

Կա նախնական պայմանավորվածություն, որ «Իսլամական պետության» կողմից վնասված,  իսկ հետո փրկված ձեռագրերի վերականգնման հարցում աջակցեն Մատենադարանի մասնագետները: Դեռ նախքան համավարակը կար մի այդպիսի ծրագիր, այժմ այդ պայմանավորվածությունը վերաթարմացվում է:

«Հազարների հասնող ձեռագրերի մասին է խոսքը, որոնք փրկվել են բարբարոսների ձեռքից: Առաջացել է ձեռագրերի մի մեծ հանպատրաստից  գրադարան: Այնտեղ կան իսլամական և քրիստոնեական բովանդակության, այդ թվում և որոշակի թվով հայկական ձեռագրեր: Դրանք պետք է նորոգվեն, տեսքի բերվեն: Ձեռագրերն Իրաքից հնարավոր չէ դուրս բերել, բայց տեղում այդ աշխատանքները հնարավոր է կազմակերպել: Հավանաբար որպես առաջին քայլ տեղի ներկայացուցչին կհրավիրենք Հայաստան, կներկայացնենք Մատենադարանի հնարավորությունները: Որից հետո, եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամ որևէ այլ կառույց հովանավորի ծրագիրը, մեր մասնագետները կայցելեն Իրաքյան Քուրդիստան»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը: Նա ընդգծեց, որ Մատենադարանի մասնագետներն ունեն այդպիսի փորձ. խոսքը վերաբերում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հարուստ ձեռագրատանը ցուցաբերված նմանատիպ աջակցությանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img