Շաբաթ, 9 Նոյեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել յոթ գործով ընդդեմ Ադրբեջանի կառավարության

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մարտի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է Ադրբեջանից ստացված 7 բողոքների վերաբերյալ որոշումների մասին, որոնց համաձայն կառավարությունը դիմումատուներին փոխհատուցում կվճարի ընդհանուր 56 300 եվրոյի չափով: Այս մասին հայտնում է Turan-ը՝ վկայակոչելով փաստաբան Խալիդ Ագալիեւին:

Հայցատուներ Վուգար Ալիեւը եւ Աղամամեդ Մամեդովն ընդունել են կառավարության առաջարկը՝ իրանց համապատասխանաբար 6000 եւ 3800 եվրո փոխհատուցում վճարելու մասին: Ալիեւը, լինելով քաղաքական ակտիվիստ, դատապարտվել է թմրանյութերի վաճառքի մեղադրանքով: Իր բողոքում նա հայտարարել է արդար դատաքննության եւ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման մասին: Մամեդովի բողոքը կապված է սեփականության իրավունքի խախտման հետ:

Ռեւան Սաբզալիեւի, Նաթիգ Միրզոեւի եւ Դուրնիսա Ախմեդովայի՝ Ադրբեջանի  դեմ գործերով կառավարությունը նույնպես համաշխարհային համաձայնության է եկել հայցատուների հետ:

Իշխանությունները համաձայնել են նրանց փոխհատուցում վճարել համապատասխանաբար 4500, 1500 եւ 3000 եվրոյի չափով:

Սաբզալիեւը 10 ամսով ձերբակալվել է Սաիդ Նուրսիի ուսմունքները քարոզելու համար: Նա բողոքարկել է դավանանքի ազատության ոտնահարումը: Միրզոեւը բողոքում էր բանտում անորակ բժշկական օգնությունից:

Կառավարությունը համաձայնության է եկել նաեւ Ադրբեջանի դեմ Ռզամովի եւ մյուսների (9 մարդ) գործով: Իշխանությունները պարտավորվել են յուրաքանչյուր հայցատուին 3750 եվրո (ընդհանուր 37 500 եվրո) վճարել: Նրանք բողոք էին ներկայացրել կրոնական ժողովի ժամանակ անհիմն կալանքի կապակցությամբ: Ըստ հայցատուների՝  ոտնահարվել էին իրենց անձնական անձեռնմխելիության, կրոնի ազատության եւ արդար դատաքննության իրավունքները:

«Իմանզադե Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործի վարույթը դադարեցվել էր դիմումատուի մահվան պատճառով: Որպես «Եհովայի վկաներ» համայնքի անդամ՝ նա խնդրել էր ճանաչել կրոնի ազատության, անձնական անվտանգության եւ սեփականության իր իրավունքների խախտումը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img