Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Չեմ հավատում, որ ՀՀ իշխանությունները չեն իմացել՝ բրիտանական «HALO Trust»-ը Արցախում լրտեսությամբ է զբաղվել. Զոհրաբյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Չեմ հավատում, որ ՀՀ իշխանությունները չեն իմացել, որ բրիտանական «HALO Trust»-ը Արցախում լրտեսությամբ է զբաղվել, բայց մեր ԱԱԾ-ն իր ողջ ռեսուրսը ֆեյք բռնելու համար է օգտագործում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Բրիտանական «HALO Trust»-ը Արցախում լրտեսությամբ է զբաղվել Թավշյա իշխանափոխությունից հետո Հայաստանում եւ Արցախում ակտիվացան արեւմտյան լրտեսական ցանցերը։

Արտաքին լրտեսների հետ միասին տեղական նշանակության լրտեսները թուլացրեցին մեր երկու հայկական պետությունների իմունիտետը։

Հիմա Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարում է, որ բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որը Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ընթացքում  բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։

Մի տեսակ չեմ հավատում, որ Հայաստանի իշխանությունները այդ մասին չեն իմացել։

Կամ՝ Արցախից մնացած փոքր կտորի նախագահը։

Թույլ տալով, որ թուրքին հանձնվի ականապատված տարածքների քարտեզները, դուք թույլ եք տվել, որ թշնամին անարգել անցնի անանցանելի տեղանքներով։

Ի վերջո, ինչ սպասես մի իշխանությունից, որի ԱԱԾ-ն իր ողջ ռեսուրսը օգտագործում է ոչ թե արտաքին թշնամու դեմ պայքարի, այլ ֆեյք բռնելու համար ու կանացի զուգագուլպաների մասին իմ հեռախոսազրույցները գաղտնալսելով։

Ասեմ, որ այսօր հեռախոսով հատուկ մեր ԱԱԾ-ի համար խոսելու եմ «Dior»-ի մաշկի խնամքի նոր նյութի մասին։

Ինձ գաղտնալսելու համար ընտրեք այն օպերատորին, ում այդ թեման հետաքրքիր է։

Իսկ Հայաստանն ու Արցախը արտաքին ու ներքին շպիոնների պլացդարմ սարքելու համար դեռ պատասխան եք տալու»,- գրել է նա։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img