Հայրենի բանասէր եւ պետական նախկին գործիչ՝ Սերժ Սրապիոնեան իր ֆէյսպուքի էջին վրայ կը գրէ.
Այսպէս կասէր Ստ. Զօրեանի՝ իր կեանքից դժգոհ հերոսներից մէկը։ Մարդ չգիտէ՝ խնդա՞, թէ՞ լայ։
Ուրեմն մէկը, որ բժշկագիտութեան մէջ չգիտես՝ իր ո՛ր նուաճումների համար առողջապահութեան (թէ՞ առողջաաւերման) նախարար է նշանակուել, ի լուր աշխարհի յայտարարում է, թէ մեր նահատակների աճիւնների մի մասը ԴՆԹ (DNA) նոյնականացման ենթարկել հնարաւոր չէ։
Պատկերացնու՞մ էք։ Եւ սա ասում է բժշկութեան հետ ենթադրեալ կապ ունեցող մէկը։ Ուզում ես զարմանքդ ու զայրոյթդ մի կերպ զսպելով հարցնել սոյն երեւոյթին։ Այսօր ԴՆԹ-ի միջոցով պարզում են անգամ եգիպտական փարաւոնների մումիաների ով լինելը կամ որ
տինաստիային (հարստութեան) պատկանելը, անգամ որ թագուհու ամուսին, նոյնիսկ հարճի սիրեկան լինելը։ Այդ ինչպէ՞ս է լինում, որ 3-4 ամսուայ նահատակի աճիւնը հնարաւոր չի լինում նոյնականացնել։ Ի դէպ, կարծես այդ նպատակով նոյնիսկ նոր ու աւելի արդիական սարքաւորում էր ձեռքբերուել։ Սա հաստատ զաւեշտ կը համարուէր, եթէ այսքան ողբերգական չլիներ։