Շաբաթ, 25 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Ընթանում են պատմական Դվին մայրաքաղաքի հուշարձանների ամրակայման և բարեկարգման աշխատանքներ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Հայաստանի զարգացման հիմնադրամի» ֆինանսական միջոցների հաշվին «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի շրջանակում 2016 թ. մշակվել և ՀՀ մշակույթի նախարարության (այժմ` ԿԳՄՍ նախարարություն) համաձայնեցմանն են ներկայացվել Դվին մայրաքաղաքի հարավային մուտքի բարեկարգման, նոր ցանկապատի և մուտքային դարպասի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ 2016-2017 թթ. նույն ծրագրի շրջանակում՝ նաև Սբ. Գրիգոր կաթողիկե եկեղեցու, կաթողիկոսական առաջին և երկրորդ պալատների, միանավ եկեղեցու ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, որոնք համաձայնեցվել են լիազոր մարմնի կողմից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ վարչապետի 2019 թ. նոյեմբերի 4-ի որոշմամբ ստեղծվել է Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագրի կառավարման կոմիտեն (նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության անդամակցությամբ), որը դրական որոշում է կայացրել նշյալ հուշարձանի ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ: Նշյալ աշխատանքները կատարվում են լիազոր մարմնի հսկողությամբ:

Դվինում առաջին պեղումներն իրականացրել է  Ն. Մառը դեռևս 1899 թ., այնուհետև դրանք կրել են պարբերական բնույթ (1907-1908 թթ., 1936-1939 թթ., 1946-1976 թթ․, 1977-2010 թթ.): 2019 թվականից Դվին մայրաքաղաքի պեղումների արշավախումբը գլխավորում է պ.գ.դ., պրոֆեսոր Հ. Պետրոսյանը, անդամներ՝ Ն. Հակոբյան, Ֆ. Բաբայան, Ա. Ժամկոչյան, Գ. Քոչարյան, Կ. Ղաֆադարյան (ճարտարապետ), Ա. Մարտիրոսյան:

Պատմական Դվին մայրաքաղաքը (7-րդ մայրաքաղաքը) 4-րդ դ. կեսերին հիմնադրվել է հայոց արքա Խոսրով Կոտակի կողմից: Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ համայնքի վարչական տարածքում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա: Մայրաքաղաքը 13-րդ դարում վերջնականապես անկում է ապրել արաբական, ապա մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img