Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

«Հայաստան» հիմնադրամը հերքում է լուրը, թե միջազգային աուդիտը չի հաստատել ֆինանսների նախարարության ներկայացրած ծախսերը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը, թե միջազգային աուդիտը չի հաստատել ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամ ներկայացված ծախսերը: Հիմադրամը նաև հերքում է լուրը, թե Հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին վարկաբեկիչ ապատեղեկատվական արշավը շարունակվում է, ուստի հարկ ենք համարում ևս մեկ անգամ հորդորել չհավատալ մամուլում շրջանառվող, Հիմնադրամի բարի համբավը խաթարող ապատեղեկատվական նյութերին: Մասնավորապես,  մամուլում տարածված տեղեկատվությունը, թե միջազգային աուդիտը չի հաստատել Ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամ ներկայացված ծախսերը, անհեթեթություն է և ապատեղեկատվություն, քանի որ միջազգային աուդիտը դեռևս ընթացիկ փուլում է և չի ավարտվել:

Տարածված մյուս պնդումն առ այն, որ Հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է, ևս կեղծ տեղեկատվություն է: Համահայկական հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը հանուն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բարօրության:

Նշենք նաև, որ այսօր տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առցանց նիստ, որտեղ կքննարկվեն ընթացիկ հարցեր, կընդունվեն որոշումներ: Նիստի արդյունքների մասին Հիմնադրամի մամլո ծառայությունը հանդես կգա ամփոփիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

***

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img