Շաբաթ, 24 Փետրվարի, 2024
- Գովազդ -spot_img

Նախագահն Անն Լինդեի հետ հանդիպմանը բարձրացրել է ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հարցերը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 16-ին ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը և նշել, որ Շվեդիան, որի հետ մեր երկիրն ունի դինամիկ զարգացող հարաբերություններ, ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է Հայաստանի համար կարևոր և դժվարին ժամանակներում:

Նախագահն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, դրա հետևանքներին, ստեղծված իրավիճակին ու մարտահրավերներին: Այդ համատեքստում քննարկվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ:

Նշելով, որ տարածաշրջանի ներկայիս վիճակը գտնվում է ԵԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում, որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Անն Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերը խաղաղության հաստատման և երկարաժամկետ ու կայուն լուծում գտնելու ուղղությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյանն առանձնահատուկ անդրադարձել է մարդասիրական խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքները` անազատության մեջ պահելով հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Նա ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունն այդ կարևորագույն հարցի լուծման գործում:

Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին, ինչպես նաև հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների օրակարգին, նշել, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ՝ կարևորելով դրա լիարժեք իրացումը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img