Թուրքիայի Հանրապետության գլխավոր դատախազ Բեքիր Շահինը Սահմանադրական դատարան է դիմել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելու հայցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հայցում նշվում է, որ կուսակցության անդամներն իրենց հայտարարություններով և գործողություններով նպատակ են հետապնդում խախտել պետության ամբողջականությունը: