Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն զրկվել է պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Պատճառը նրա դեմ ավելի վաղ հարուցված քրեական գործն է, որով Գերգերլիօղլուն մեղադրվում է Քրդական բանվորական կուսակցության (PKK) օգտին քարոզչություն իրականացնելու մեջ: Դատարանը մեղավոր է ճանաչել պատգամավորին, ինչից հետո, համաձայն Թուրքիայի սահմանադրության, որոշման մասին հրապարակվել է մեջլիսում, ինչից հետո Գերգերլիօղլուն պաշտոնապես զրկվել է մանդատից:
Նախատեսվում է, որ արդեն նախկին պատգամավորը կբանտարկվի 2 տարի 6 ամիս ժամկետով: