Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Պատմության մեջ այս օրը. Լրացավ Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 100-րդ տարելիցը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Գրեթե 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից: Ապրիլի 24-ը պայմանականորեն է Ցեղասպանության օր համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։ Այսօր ողջ հայությունը հարգում է նահատակված հայերի հիշատակը: Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին: Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական,  քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ: Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան եւ մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: Հայոց ցեղասպանության ականատեսների հուշերի և իրողության մասին գրվել են ինչպես տեղական մամուլում ու գրքերում, այնպես էլ օտարերկրացիների հուշերում ու հոդվածներում:Այսպիսով՝ Դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Մեր օրերի հերոսների շարքին է հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող Սողոմոն Թեհլերյանը:Ծնվել է 1897 թվականին Բագառիճում (Երզնկայի գավառ, Արևմտյան Հայաստան), ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կեդրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913 թվականին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ 1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային:Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին վրեժ լուծելով 1,5 միլիոն սպանված հայերի ու նրանց ընտանիքների համար, ցավոք դրանից հետո նրան ձերբակալեցին: Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։ Թեհլիրիյանը պաշտպանվում էր երեք դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից, երկրորդը Ադոլֆ ֆոն Գորդոնն (իրավական գաղտնի խորհրդական) էր, իսկ երրորդը՝ Յոհաննես Վերթաուերը (իրավական խորհրդական):Արդարացված Թեհլիրյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի  մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) եւ ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։ Ի հիշատակ Թեհլիրյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյի իր գերեզմանում,  Թալինի  շրջանի  Մաստարա  գյուղում և Երևանում:։ Եվ ահա այդ 2021 թվականի մարտի 15-ին լրացավ այդ հիշարժան ու պատմական օրվա՝Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 100-րդ տարելիցը: Կապված սրա հետ ս.թ  մարտի 16-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ  ««Հատուկ Գործ». Սպանել Թալեաթին» խորագրով դասախոսությունը, որը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող Գոհար Խանումյանը: Գոհար Խանումյանը մասնագիտությամբ պատմաբան է, ունի 4 գիտական հոդված, զբաղվում է Օսմանյան կայսրությունում որբահավաք աշխատանքների հարցերով, ուսումնասիրության շրջանակն ընդգրկում է Հայոց ցեղասպանության բնագավառը:Մի քանի խոսքով ներկայացնենք ««Հատուկ Գործ»-ի մասին: 1919 թվականի աշնանը սեպտեմբերի 28-նոյեմբերի 2 առաջին անգամ նորանկախ Հայաստանի Հանրապետթյան մայրաքաղաքում՝Երևանում, գումարվեց ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը,որի 100 ամյակը լրացավ 2019 թվականին: Համաժողովում, նորանկախ պետականության կայացման, երկրի արտաքին ու ներքին քաղաքականության բազում հարցերից ու խնդիրներից զատ, հանրապետության հիմնական կառավարող ՀՅԴ կուսակցությունը խիստ գաղտնիության պայմաններում որոշեց մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին,ովքեր տարբեր պատճառներով խուսափել էին թուրքական ռազմական դատարանի դատավճռից: Համաժողովի կողմից հավանության արժանացած այդ գործողությունը կոչվեց ««Հատուկ Գործ».,որն ավելի հայտնի է ««Նեմեսիս» ծածկանունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը՝ ներկայացնելով օրվա բանախոսին նա մի քանի խոսքով պատմական ակնարկ կատարեց Սողոմոն Թեհլիրյանի ժամանակաշրջանի, ինչպես նաև խոսեց համայն մարդկությանը հայտնի մարդասիրական կրակոցի մասին:Այնուհետև դասախոսությամբ հանդես եկավ օրվա բանախոսը՝ մասնագիտությամբ պատմաբան, Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող Գոհար Խանումյանը՝ անդրադառձ կատարելով «Նեմեսիս» գործողության կազմակերպման և իրագործման ընթացքին՝ ինչպես նաև լուսաբանելով Սողոմոն Թեհլիրյանի կենսագրության անհայտ դրվագները: Նա այնպես հետաքրքիր ու բովանդակալից ներկայացրեց մեր օրերի վրիժառուին ու հերոսին, կարծես լիներ նրա ժամանակակիցը: Նշենք,որ այս դասախոսությունը տեղի ունեցավ հարց ու պատասխանի գեղեցիկ քննարկման առողջ ու ջերմ մթնոլորտում: Միջոցառման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ լեդ էկրանի միջոցով դիտել Նեմեսիս գործողությանը ու Թեհլիրյանին վերաբերվող փաստաթղթերի և լուսանկարների մասին պատմող կադրեր: Միջոցառումն ավարտվեց Ցեղասպանության-թանգարան ինստիտուտի ամփոփիչ խոսքով,ով շնորհակալություն հայտնելով բանախոսից, բոլոր կազմակերպիչներից և ներկաներից հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի՝հանրությանը ներկայացնելու մեր նոր պատմության ամենաողբերգական ժամանակաշրջանի՝ եղեռնի չբացահայտված ու անհայտ էջերը: Իսկ ելույթն ավարտեց նշելով մոտ օրերին կայանալիք հերթական գրքի շնորհանդեսի մասին:

Գարիկ Ավետիսյան Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img