Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Կոմունիկացիաների բացումը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին. Փաշինյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը խոսեց տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի կարծիքով կոմունիկացիաների բացումը փոխշահավետ է Հայաստանի և Ադրբեջանի համար:

«Մենք պետք է առաջ գնանք և այդ առաջ գնալու ձևը այն է, ինչն այսօր գտնվում է քննարկումների փուլում. խոսքը տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացման մասին է: Եթե որևէ մեկը ասի, որ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք: Եթե որևէ մեկը ասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք: Կոմունիկացիաների բացումը, առավել ևս այս իրավիճակում, ձեռնտու է և Հայաստանին, և Ադրբեջանին: Ադրբեջանին ձեռնտու է, որովհետև նա պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ:  Հայաստանին ձեռնտու է, որովհետև պետք է հուսալի երկաթուղային և ցամաքային կապ ստանանք Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունը էականորեն կարող է փոխվել»,- ընդգծեց Փաշինյանը:Փաշինյանը հիշեցրեց, որ շատ է խոսվում այն մասին, թե նավթի պաշարները ինչ օգուտներ են տվել Ադրբեջանին: Նա նշեց, որ 21-րդ դարի «նավթը» դառնում է պղինձը, որովհետև աշխարհում էլեկտրական շարժիչներով մեքենաները սկսել են լայն տարածում ստանալ և ներքին այրվող շարժիչով մեքենաները ժամանակի ընթացքում դուրս են մղվելու շուկայից: Վարչապետի խոսքով` էլեկտրական շարժիչով մեքենաների շարժիչի ամենակարևոր կոմպոնենտը պղինձն է, իսկ Հայաստանը ունի պղնձի հսկայական պաշարներ: «Եթե մեզ հաջողվի բացել երկաթուղային ուղիները, այդ դեպքում կկարողանանք ոչ թե պղինձը հանքաքարի տեսքով արտահանել, այլ ստեղծել պղնձաձուլական արտադրություններ և սրանից բխող հետագա վերամշակման շղթան ապահովել»,- եզրափակեց Փաշինյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img