Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

ՀՀ-ն պատրաստ է շարունակել ջանքերը տարածաշրջանում արժանապատիվ խաղաղության համար. Արա Այվազյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը.

«Մարտի 20-ին ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Աշխարհի շուրջ 300 միլիոն ֆրանսախոսներ այս օրը նշում են ոչ միայն որպես ֆրանսերենի մեծարման տոն, այլ նաև վերահաստատում են իրենց կամքը «միասին ապրելու»՝ համերաշխության և մշակութային բազմազանության համատեքստում: Հայաստանը, որը ներկայումս նախագահում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում, մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի օրվա նշանավորումը, որը խորհրդանշում է խաղաղություն, համերաշխություն, հանդուրժողականություն ու մշակութային բազմազանություն։

Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեհամակարգում կարևորվում է խաղաղության ամրապնդումը, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխհարաբերությունները, որոնք բացում են զարգացման ճանապարհներ: Այստեղ մերժվում են ատելությունը, խտրականությունն ու կեղծիքը:

Ափսոսանքով պետք է նշել, որ մեր տարածաշրջանում ոչ բոլոր երկրներն են կիսում հիրավի համամարդկային այս արժեքները: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, ինչը ծանր հումանիտար հետևանքներ ունեցավ խաղաղ բնակչության համար: Այս համատեքստում հայ ժողովրդի համար առանձնակի կարևորություն ունի աշխարհի ֆրանկոֆոն ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից՝ պատերազմի ծանր օրերին մեր երկրի կողքին կանգնելու որոշումը:

Հայաստանը, հանձնառու լինելով Ֆրանկոֆոնիայի և համամարդկային քաղաքակրթական արժեքներին, պատրաստակամ է շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության հաստատման համար։
Ինչպես գիտեք, Հայաստանում յուրաքանչյուր տարվա մարտ-ապրիլ ամիսներին նշվում է ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակներում երկրի մայրաքաղաքում և մարզերում իրականացվում են կրթական-մշակութային բազմատեսակ միջոցառումներ: COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումներից ելնելով՝ այս տարի Ֆրանկոֆոնիայի օրը հնարավոր չէ նշել այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը կցանկանար։

Այնուհանդերձ, համոզված ենք, որ դպրոցների, համալսարանների, տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության բոլոր հայ ֆրանկոֆոնները յուրովի կնշեն ֆրանսերենին և Ֆրանկոֆոնիային նվիրված այս խորհրդանշական օրը։ Լիահույս ենք նաև, որ գալիք գարնանը, Հայաստանում, ինչպես նաև ողջ աշխարհում համավարակը կհաղթահարվի, և մեր հասարակության ֆրանկոֆոն և ֆրանկոֆիլ համայնքը կվերագտնի ավանդական երկամսյակը վայելելու հնարավորությունը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ մաղթում եմ, որպեսզի մեր Կազմակերպությունը, քաղաքակրթությունների երկխոսության բացառիկ վայր հանդիսացող ֆրանկոֆոն մեր մեծ ընտանիքը, մշտապես լինի արդիական և արդարացնի ֆրանկոֆոն տարածքի ժողովուրդների սպասումները»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img