Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Դադիվանք վանական համալիր և Ամարաս քրիստոնեական վանք այցելել է ավելի քան 100 ուխտավոր:
«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Հայ ուխտավորների խումբը ռուս խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ այցելել է Դադիվանք վանական համալիր: Ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը Ամարաս քրիստոնեական վանք այցելելիս, որը գտնվում է Արցախում՝ կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ»,- նշում են ՌԴ ՊՆ-ից: