Ուրբաթ, 23 Փետրվարի, 2024
- Գովազդ -spot_img

«Մարդը և մարտը» երիտասարդ գրող, գրականագետ Սոնա Վանյանը ներկայացնում է իր հերթական աշխատությունը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասիրությանը:

Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարեր շարունակ հայ ժողովուրդն իր ինքնորոշման, մշակույթի, ավանդույթների պահպանման նպատակով հերոսական մարտեր է մղել բազմաթիվ թշնամիների ու հրոսական խմբերի դեմ:

Նորագույն պատմության ամենավճռականը հայ-ադրբեջանական հակամարտություն է, որը շուրջ մեկդարյա պատմություն ունի։ 1988 թվականին ակտիվացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի գագաթնակետը Արցախյան պատերազմն էր։ 1994 թվականին՝ հակամարտող կողմերի միջեւ ստորագրված հրադադարից հետո, տարբեր տարիներին տեղի են ունեցել տարբեր զինված ընդհարումներ։ Առանձնանում է հատկապես ապրիլյան պատերազմը։ 2020 թ. հուլիսին սկսվեցին բախումներ ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ Տավուշի շրջանում, որի ավարտից հետո Ադրբեջանը սկսեց պատրաստվել լայնածավալ պատերազմի։ Դրա ապացույցն է սեպտեմբերի 27-ի պատերազմական գործողությունները: Այսպիսով, սեպտեմբերի 27-ի պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն՝ Թուրքիայի ու նրա կողմից բերված վարձկան ահաբեկիչների հետ, նախ եւ առաջ ողբերգություն էր հայ ազգի համար, մի խոսքով սա մի նոր եղեռն էր: Այստեղ հայերը հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցան:

Ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ սփյուռքում տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ դատապարտելու երկու ահաբեկիչ երկրներին: Թեպետ կնքվել է հրադադար, սակայն առ այսօր էլ շարունակվում են քննադատություններն ու ոգեշնչման ելույթներն այս առիթով: Այն շարունակվում է տարբեր բնագավառներում՝ սկսած քաղաքականությունից մինչեւ մշակույթ: Այսպիսով, մարտի 20-ին, ականատեսն եղանք հետաքրքիր ու հայրենասիրական գեղեցիկ մի ծրագրի, որը տեղի ունեցավ հայ արվեստասեր հասարակության կողմից սիրված օջախներից մեկում՝ «Նարեկացի» արվեստի միությունում: Այս գեղեցիկ միջոցառման կոորդինատոր կազմակերպիչը Լիլիթ Մովսիսյանն էր,գրաֆիկ դիզայները Սոֆյա Խոստեղյանը,գրքի տեխնիկական խմբագիրը, էջադրողը մասնագիտությամբ պատմաբան Գուրգեն Մուրադյանը, առաջաբանի հեղինակը կրկին պատմաբան Արայիկ Մկրտումյանը,շնորհանդեսի ռեժիսորն, Ասյա Սեյրանյանը, գրքի շապիկի լուսանկարների հիմնական մասի հեղինակը Սիփան Գյուլումյանը:Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, զինվորականներ՝ մասնակցելու երիտասարդ գրող, գրականագետ Սոնա Վանյանի «Մարդը և մարտը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսին: Շնորհանդեսը սկսվեց դաշնակահար Արթուր Գյուրջինյանի Հայոց բանակի հիմնի կատարումով:Այս գեղեցիկ, հայրենասիրական ու պահանջատիրական ցերեկույթը վարում էր Սոնա Շահնազարյանը: Կազմակերպիչների խոսքով սա խնկարկումի, ապրելու և ապրեցնելու խորհուրդ ուներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց այն մասին, որ այս անգամ էլ հայերի հետ ռազմաճակատում կողք կողքի է եղել ու մարտնչել նաև եղբայրական եզդի ժողովուրդը: Այստեղ գեղեցիկ ու ռազմահայրենասիրական կատարումներով հանդես եկան Երևանի մշակույթի, արվեստի պետական քոլեջի սաներ Արև Պեպանյանը, Գարիկ Սիմոնյանը, Վահագն Կարապետյանը, այս գեղեցիկ կատարումները նվագակցում էր  դաշնակահար Մարիամ Ներսիսյանը: Ելույթ ունեցավ նաև նույն քոլեջի դասախոս, երգիչ Վրեժ Կիրակոսյանը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ գրքի հեղինակ Սոնա Վանյանը: Նա հակիրճ ներկայացրեց գիրքն, իսկ վերջում նա հավելեց, որ գիրքը լինելու է շարունակելի՝ ունենալով 2-րդ ու 3-րդ մասերը: Նրա խոսքով գրքի 2-րդ մասը նվիրելու է բոլոր կենդանի ու վերադարձած, իսկ 3-րդը՝ բոլոր նրանց, ում մասին նա չի անդրադարձել առաջին մասում: Իր ելույթի ընթացքում նա բեմ հրավիրեց գրքի հրատարակման ժամանակ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեին այս աշխատության լույս տեսնելու գործում: Յուրաքանչյուրին ներկայացնելով անհատապես նա իր երախտիքի խոսքերն ուղղեց նրանց՝հույս հայտնելով, որ նրանց անելիքներն ու համագործակցությունը կլինի շարունակելի: Խմբագրակազմի անդամ հուզիչ ելույթ ունենալով իր շնորհակալությունն էր հայտնում հեղինակին ու զոհվածների ընտանիքի անդամներից:Իսկ ցերեկույթի վերջում դաշնակահար Արթուր Գյուրջինյանի գեղեցիկ հնչյունների ներքո գրքերը նվիրեց բոլոր այն հերոսածին ծնողներին ու նրանց հարազատներին, ու մասին ներկայացված է գրքում: Նշենք,այն հանգամանքն,որ նա գրքեր նվիրեց 44 օրյա պատերազմի նահատակներ՝ Մամիկոն Կասոյանի,Արեն Հովհաննիսյանի, կամավոր Էլվիս Իսրաելյանի, Արտաշես Հայրապետյանի, Զորիկ Շահրամանյանի (պատմությունների առաջին հերոս), Սամվել Գևորգյանի, Գարիկ Հովակիմյանի, կապիտան Արտուշ Արզումանյանի, Վրեժ Մարտիրոսյանի,Գուրգեն Մնացականյանի( սա այն հերոսներից է, ով ունենալով առողջական խնդիրներ, թողեց ընտանիքի անդամներին ու մեկնեց ռազմաճակատ),  Արթուր Մազմանյանի (Մզմե), (նրա մասին կարելի է ընթերցել Մզմեի պարտեզը պատմվածքում), Ալբերտ Հովհաննիսյանի, Հովիկ Վերանյանի, Գոռ Յարալյանի, Վլադիմիր Իսախա-նյանի, Արամ Հովհաննիսյանի,Արցախ հերոս,ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մենուա Հովհաննիսյանի, Մխիթար Գալեյանի Ալեն Մարգարյանի,Անդրեաս Անդրեասյանի, Հայկ Մկրտչյանի Հայկ Սահակյանի (Ռիժիկ, ում անունով է ժողովածուն կոչվում Մարդը և Մարտը), Արտաշես Մարտիրոսյանի (այս հերոսի պատմությունը գրվել է ծնկաչոք,սա համարվում է մոր նամակն ուղղված հերոս զինվորին), Իշխան Մանուկյանի (սա գրքի գլխավոր հերոսներից է, ում արիության պատվին ստեղծվեց պատմություններից մեկը), Ալեքսան Սիմոնյանի (քանի որ հերոսը Գյումրիից էր, նրա պատմությունը գրված է այդտեղի բարբառով) ընտանիքի անդամներին ու հարազատներին:Գրքերի հանձնելու ընթացքում բոլոր հերոսածին ծնողներին ու հարազատներին, ինչպես նաև ստեղծագործող մարդկանց ուղղված կոչով ու հայրենասիրական, հուզիչ, ոգևորիչ պահանջատիրական և խրոխտ ելույթով հանդես եկավ, 44 օրյա պատերազմի նահատակներից, հերոս Ալեն Մարգարյանի  մայ-րը՝Նազելի Տերտերյանը: Նա իր ելույթն ավարտեց բոլոր հերոսների ընտանիքի անդամների ու հարազատների կողմից գրքի հեղինակին ուղղված երախտիքի խոսքերով:

Միջոցառման վերջում կազմակերպիչներին ու մասնակիցներին ուղղված շնորհակալական ելույթով հանդես եկավ Սոնա Վանյանը:Նշենք, որ գրքի հեղինակ Սոնա Վահրամի Վանյանը ծնվել է 1992 թ-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, սովորել է նախ տեղի՝ Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Երևանի 159 միջնակարգ դպրոցում 2009-2015 թթ ընդունվել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը 2018թ-ից աշխատում է «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում» որպես՝ հայոց լեզվի և հայ գրականության դասախոս 2017թ-ին Համահայկան գրողների միության կողմից արժանացել է «տարվա լավագույն մշակութային գործի»չ կոչմանը Ստեղծագործել սկսել է 8 տարեկանից, 2004 թվականից տպագրվել է բազմաիվ թերթերում, ամսագրերում, կայքերում 2015թ-ից ստեղծել և մինչ օրս էլ ղեկավարում է «Երիտասարդ գրողների գրական ակումբը» Առաջին գիրքը տպագրել է 2016թ֊ին, «Սիրո հևքը գրչի ներքո» ժողովածուն ամփոփում է 12 հեղինակների, այդ թվում նաև գրքի հեղինակի՝ Սոնա Վանյանի բանաստեղծական շարքերը։ 2018 թ տպագրվեց «Ինձ նման մարդիկ» անալոգիան՝ Սոնա Վանյանի համահեղինակությամբ 2020 թ֊ին առանձին գրքով լույս տեսավ «Նա» վիպակը, որը հեղինակի առաջին էլեկտրոնային գիրքն էր և նաև առաջին ժողովածուն արձակի ժանրում «Մարդը և մարտը» ժողովածուն, որը նվիրված է արցախյան 2֊րդ պատերազմի հերոսներին՝ իրապատում պատվածքների շարք է և հեղինակի թվով 4-րդ գիրքն է։Գիրքը նվիրված է 2020 թվականի արցախյան պատերազմի մարտիրոս, հերոս հայորդիներին։Հեղինակի առաջին՝ «Սիրո հևքը գրչի ներքո» գիրքը տպագրվել է 2016 թվականին։ 2018 թվականին տպագրվել է «Ինձ նման մարդիկ» անալոգիան՝ Սոնա Վանյանի համահեղինակությամբ: 2020 թվականին առանձին գրքով լույս է տեսել «Նա» վիպակը, ինչպես նաև «Մարդը և մարտը» ժողովածուն. ժողովածուի տպագրության համար հեղինակը շնորհակալություն է հայտնում «Gateway Armenia» հասարակական կազմակերպությանը:Շնորհանդեսը տեղի ունեցավ ջերմ քննարկման, հարց ու պատասխանի մթնոլորտում:Շնորհանդեսի ընթացքում հեղինակը ներկաների համար ընթերցեց իր սիրելի հատվածները և մեկնաբանեց, թե ինչու է հենց դրանք նախընտրում։ Երեկույթի ժամանակ  հեղինակը գեղեցիկ ուղերձներով մակագրում ու տրամադրում էր գիրքը: Շնորհանդեսից հետո զրուցեցինք գրքի հեղինակի հետ:

Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով։

Շատ շնորհակալություն:

Ի՞նչ կպատմեք Ձեր ներկայիս գործունեության մասին: Որքա՞ն հաճախակի եք մասնակցում կամ կազմակերպում հայրենասիրական միջոցառումներ և ինչպիսի՞ բնույթ են կրում դրանք։

Շատ հաճախակի կազմակերպում և մասնակցում եմ նման միջոցառումների, իմ ստեղծագործություններում ևս մեծ տեղ է հատկացված հայրենասիրական գործերին։ Հայրենիքը բոլորիս համընդհանուր ցավն ու հպարտություն է, ամեն մեկիս պարտքն է հոգ տանել մեր հայրենիքի ամրության ու կենսունակության մասին։ Մասնագիտությամբ՝ մանկավարժ եմ և ամեն ջանք գործադրում եմ, որ գալիք սերնդի մեջ արթնացնեմ հայրենասերի ջերմ զգացումներ։

Որպես առաջատար մասնագետ  հիմնականում ո՞ր մշակութային ու գիտական կազմակերպությունների հետ եք համագործակցում:

Դեռ տարիներ առաջ ստեղծեցի Երիտասարդ գրողների գրական ակումբը, որը մի շարք կազմակերպությունների հետ համագործակցելու ընթացքում՝ տպագրեց շուրջ 3 անթոլոգիա։ Հիմնական համագործակցությունը գրադարանների, դպրոցների, հրատարակչությունների ու գրախանութների հետ է, անուններ նշել չեմ ուզում։ Միայն կփաստեմ, որ այսօր քիչ են այն մշակութային օջախները, որոնք երիտասարդ գրողների հետ համագործակցության եզրեր են փնտրում։ Գրական դաշտում ստեղծագործողը միայնակ է հարթում իր ուղին։

Մի քանի խոսքով խնդրում  եմ ներկայացրեք գիրքը։ Ինչպես կբնութագրեք վերնագիրը: Ի՞նչ ուղերձ ունի ձեր աշխատությունը

<<Մարդը և մարտը>> 2020 թ֊ին հերոսացած քաջերի մասին իրապատում պատմվածքների ժողովածու է։ Ուղերձը մեկ է՝ ճանաչենք ու չմոռանանք նրանց։

Ովքեր են ընդգրկված գրքի խմբագրական ու հրատարակչության կազմում

Գրքի խմբագիրը ես եմ, տեխնիկական խմբագիրը՝ պատմաբան, մշակույթի քոլեջի ամբիոնի վարիչ, Երևանի Պետական Համալսարանի ասպիրանտ՝ Գուրգեն Մուրադյանը։ Գրքի լույսընծայման գործում անգնահատելի ավանդ ունի նաև Լիլիթ Մովսիսյանը, ով հանդիսանում է գրքի տպագրական աշխատանքների համակարգողն ու կազմակերպիչը։ Մի խոսքով գրքի լույսընծայումը մի մեծ թիմի տքնաջան աշխատանքի արդյունք է։

Ինչպե՞ս են ծնվում ձեր հոդվածները և աշխատությունները, ի՞նչ կպատմեք գիրք գրելու  գաղափարի մասին։

Գրքի պատմվածքները հենց հոդվածներից են ծնվել. սկզբում կայքերից մեկի համար զոհված տղաների մասին հոդվածներ էի հավաքագրում, ինչն էլ գաղափար ծնեց՝ հերոսներին վերածելու գրական հերոսների՝պահպանելով նյութի իսկությունը, չհեռանալով իրականությունից։ Ստեղծագործական փուլը շատ տքնաջան էր, հերոսներից յուրաքանչյուրի հարազատների հետ երկարատև զրույցներ ու հանդիպումներ եմ ունեցել։ Այդ ամենը խորապես ազդել էր հոգեբանությանս վրա, տղաները, որոնք չէի էլ ճանաչում, երազներով ինձ այցի էին գալիս։

Քանի որ Դուք  Ձեր  գիրքը գրել եք պատերազմի ընթացքում և նվիրել Արցախյան հերոսամարտում զոհված բոլոր հերոսների հիշատակին, արդյո՞ք այդտեղ ընթերցողը կհանդիպի իրական հերոսների հետ:

Ժողովածուի նպատակը հենց այդ էլ եղել է, ոչ թե հորինել կերպարներ, այլ ստեղծել իրապատում պատմվածքների շարք, որտեղ գրական կերպարը՝ հենց անմահացած հերոսնն է։

Արդյո՞ք մեր սերունդը լավ է ճանաչում ազգի հերոսներին:

Սկսեցինք ճանաչել, որովհետև ապրեցինք պատերազմական այնպիսի օրեր, որ ամեն տուն հերոս տվեց։

Հիմնականում ովքե՞ր են գրքի հերոսները, ինչպիսի՞ն է գլխավոր հերոսը։  Ի՞նչ զավեշտալի դեպք կամ պատմություն կպատմեք նրանց կյանքից:

Գրքում տեղ գտած յուրաքանչյուր պատմվածք ունի իր գլխավոր հերոսը, ընդհանրական հատկանիշ կարող եմ նշել նրանց գիտակցված պայքարը, ծնողասիրությունը, հայրենիքին անմնացորդ նվիրվելու ցանկությունը։ Գրքիս հերոսների մասին հարազատները բազմաթիվ հետաքրքիր ու զավեշտալի պատմություններ են ներկայացրել, որոնց ընթերցողը կծանոթանա գրքում։ Որևէ մեկին առանձնացնել չեմ ուզում։

Ձեր զգացումները սահման այցից առաջ և հետո.Զինվորականների ու պատմաբանների արձագանքը ձեր աշխատության գրելու վերաբերյալ։

Դեռևս սահմանին կամ որևէ զորամասում հյուրընկալվելու պատիվ չեմ ունեցել, այդ պատճառով էլ զգացողությունների մասին խոսել չեմ կարող։ Գրքի առաջաբանի հեղինակը մասնագիտությամբ պատմաբան է, պատմաբան է նաև գրքի էջադրողը, նրանց կարծիքը եղել է դրական և ոգևորիչ։ Այլ կարծիքներ չէին կարող հնչել, քանի որ գրքի բովանդակությունը հասանելի է եղել միայն գրքի կազման գործում սերտ համագործակցություն ունեցող անձանց։

Ինչ կասեք շնորհանդեսի մասին.

Մարտի 20֊ին հյուրընկալելու ենք գրքում տեղ գտած բոլոր հերոսների հարազատներին, իմ ընթերցողներին, ընկերներին, ուսանողներին և այլն։ Ներկաներին սպասվում է հուզառատ, հետաքրքիր երեկո։ Շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքները իրականացնում է դասախոս, ռեժիսոր Ասյա Սեյրանյանը։

Արդյոք պատրաստվում եք այն վերահրատարակել, Այն ինչպես կարող է հասանելի լինել ընթերցողին

Գրքի վերատպության հարցերով հետաքրքրված բոլոր բարերաները կարող են դիմել ինձ, իսկ ընթերցողներին գիրքը հասանելի կլինի միայն առցանց պատվիրման տարբերակով։

 Մեր օրերի որ հերոսի իդեալական կերպարը կնշեք.Ձեր խոսքն  ուղղված  մեր  զինվորականներին  ու  երիտասարդներին։

Ինձ համար զինվորականի իդեալական կերպարը սկսվում և ավարտվում է կապիտան Արտուշ Արզումանյանի մարդ տեսակով, կցանկանայի, որ մեր զինվորականները ևս նույնչափ խիզախ ու հայրենասեր լինեին։ Հայ երիտասարդին էլ մաղթում եմ անընկճելի ոգի ու կամք, չէ՞ որ պատերազմը ավարտվեց սահմանին, բայց տեղափոխվեց՝ թիկունք։ Մեր օրհասական խնդիրն է միավորվել հայրենիքի փրկության գործին։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի ու Սոնա Վանյանի ֆեյսբուկյան էջի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img