Կիրակի, 27 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին՝ Խաչվերացի տոնին, Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և իրենց 40-օրյա պահեցողության ու պատրաստության շրջանը պատերազմի օրերին Գանձասարի վանքում անցկացրած երկու քահանաներին՝ Արժանապատիվ Տ․ Մխիթար քահանա Հարոյանին և Տ․ Խաչատուր քահանա Հայրապետյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Վրթանես եպիսկոպոսը Հայոց Հովվապետին ներկայացրեց քահանա հայրերին՝ տեղեկացնելով, որ նորաօծներն արդեն իրենց հոգևոր սպասավորությունը իրականացնում են Հայոց Եկեղեցու անդաստանում՝ Մխիթար քահանան՝ Արցախի թեմում, իսկ Խաչատուր քահանան՝ Սյունյաց թեմում։

Այնուհետև հովվական ծառայության կոչվելու առիթով քահանա հայրերին իր օրհնությունը բերեց Վեհափառ Հայրապետը՝ ընդգծելով, որ արդյունավոր և հաջողյալ սպասավորության երաշխիքը ժողովրդի նկատմամբ անսակարկ սերն է, հանձնառությունը, պատասխանատվությունն ու անվերապահ նվիրումը վստահված համայնքի հանդեպ: Նորին Սրբության խոսքի համաձայն՝ այդ առաքինությունների դրսևորման պարագային է, որ հոգևոր հովիվը կարող է արժանանալ ժողովրդի սիրուն ու հարգանքին։

Անդրադառնալով հետպատերազմյան դժվարին կացությանը և մարդկանց ծանր հոգեվիճակին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ այս իրավիճակում հայ ժողովրդի զավակներն առավել մեծ չափով կարիքն ունեն հոգևոր խնամքի և հոգածության։ Հայրապետը վստահություն հայտնեց, որ քահանա հայրերը պատասխանատվության մեծ զգացումով կիրականացնեն իրենց հոգևոր ծառայությունը՝ ուժ տալով իրենց համայնքայիններին հաղթահարելու առկա մարտահրավերները և զորացնելով լավատեսության ոգին ու հավատը հայրենիքի գալիք օրվա նկատմամբ։

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորաօծ քահանաներին՝ մաղթելով նրանց բարեհաջող, օրհնյալ ծառայություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img