Կիրակի, 25 Փետրվարի, 2024
- Գովազդ -spot_img

Երբ հավաքվում են գրականագետները. Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ սիրված մտավորական Սուրեն Աբրահամյանի գրքի շնորհանդեսը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Պոեզիայի համաշխարհային օր, ամենամյա տոն, որը նշվում է մարտի 21-ին: Այս տոնը հռչակվել Է 1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի բանաձևում: Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։ Պաշտոնապես պոեզիայի օր սահմանելու առաջին նախաաձեռնությունը թվագրվում է 1930-ական թվականներին: 1938 թվականին Միացյալ Նահանգների Օհայո նահանգում Տեսսա Սուիզի Ուեբբ բանաստեղծուհու նախաձեռնությամբ  պոեզիայի օր հռչակվել է հոկտեմբերի 15-ը՝ հին հռոմեացի պոետ Վերգիլիոսի ծննդյան օրը։ Մինչև 1951 թվականն այդ օրն ավանդույթի էր վերածվել Միացյալ Նահանգների ութ նահանգներում, ինչպես նաև Մեքսիկայում և նշվում էր որպես պոեզիայի ազգային օր։ Այնուհետև այդ օրը՝ որպես պոեզիայի միջազգային օր, սկսել են նշել նաև այլ երկրներում: 1998 թվականին Մարոկկոյի առաջարկով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի գործադիր կոմիտեն քննարկել է Պոեզիայի համաշխարհային օրը տոնելու հարցը և առաջարկել, որ նմանատիպ միջոցառումներ անցկացվեն տարբեր երկրներում։ Այնպես որ, պոեզիայի առաջին օրերն անցկացվել են դեռևս նախքան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տոնի հռչակումը։ Մոսկվայում, ինչպես Փարիզում, Բրյուսելում և աշխարհի մի շարք այլ մայրաքաղաքներում,Պոեզիայի առաջին օրն անցկացվել է 1999 թվականի մարտի 21-ին Պետրովկայի Պետական գրականագիտական թանգարանում:

Նախաձեռնողը «ДООС» բանաստեղծական միությունն էր: Ծրագիրը վարել է Անատոլի Կուդրյավիցկին, հրավիրված և ներկայացրած բանաստեղծների թվում էին Հենրիխ Սապգիրը, Իգոր Խոլինը, Կոնստանտին Կեդրովը, Տատյանա Շչերբինան, Միխայիլ Այզենբերգը և այլք։ 2000 թվականին պոեզիայի օրվա տոնակատարությունը տեղի է ունեցել Տագանկայի թատրոնում, որտեղ ելույթ են ունեցել Անդրեյ Վոզնեսենսկին, Կոնստանտին Կեդրովը, Ելենա Կացյուբան, Ալինա Վիտուխնովսկայան, Յուրի Լյուբիմովը և այլք։ 2001 թվականին Կեդրովայի և «ДООС»-ի միջոցառմանը զուգահեռ Տագանկայի թատրոնում անցկացվել է նաև «О. Г. И.» գրական խմբակի երեկույթը, որին մասնակցել են Միխաիլ Այզենբերգը, Սերգեյ Գանդլևսկին, Իվան Ախմետևը, Վերա Պավլովան և «Բաբելոն» ալմանախի հեղինակները:

2001 թվականից Կեդրովի ղեկավարությամբ երաժշտական-բանաստեղծական ծրագիրը, ինչպես նաև երկօրյա երիտասարդական բանաստեղծական փառատոնը, դարձել են ավանդական:Պոեզիայի համաշխարհային օրվա՝ Մոսկվայի ծրագիրն աստիճանաբար վերաճել է պետական գրական թանգարանի հովանու ներքո անցկացվող տարբեր միջոցառումների միամսյակի:Ռուսաստանի այլ քաղաքներում ևս տոնին նվիրված այլ նախաձեռնություններ են անցկացվել:Հայաստանում պոեզիայի համաշխարհային օրը սկսել է նշվել 2010 թվականից, որին տարեցտարի միանում են նոր մշակութային օջախներ՝ իրականացնելով տարաբնույթ միջացառումներ։ Դպրոցներում, թանգարաններում, գրադարաններում, մշակույթի կենտրոններում և այլուր կազմակերպվում են հանդիպումներ պոետների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ Տոնի առթիվ Գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը ասել է. «Ամեն անգամ այս դահլիճում մենք նորից բարձրացնում ենք պոեզիան ի տես բոլորին։ Պոեզիան, միևնույն է, հաղթանակելու է»: Այսպիսով՝ կապված այս գեղեցիկ տոնի հետ՝պոեիզայի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ծրագրի շրջանակում հայ գրքասեր ու արվեստասեր հասարակության սիրված օջախներից մեկում՝ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ սիրված մտավորական գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսը վարում, ինչպես նաև օրվա հյուրերին գեղեցիկ ու անհատապես ներկայացնում էր գրադարանի Հանրության հետ կապերի ու միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակցուհի Մարիամ Ինջիղուլյանը:Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,արվեստագետներ,գրականա-գետներ՝մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանը: Նախևառաջ նա բոլորին շնորհավորեց մարտի 21-ի՝ պոեզիայի միջազգային օրվա առիթով՝ հակիրճ ներկայացնելով նրա նախապատմությունը: Իսկ այնուհետև խոսեց եզակի մենագրության կարևորության և առանձնահատկությունների մասին: Գրքի հեղինակին ուղղված խոսքերով ու աշխատության մասին ելույթներով հանդես եկան գրքի խմբագիր, սիրված մտավորական, գրականագետ,  հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ Արմեն Ավանեսյանը՝ով ևս բոլորին շնորհավորեց պոեզիայի օրվա կապակցությամբ, իսկ այնուհետև խոսեց գրքի հրատարակման ու խմբագրական աշխատանքների վերաբերյալ:Աշխատության մասին իրենց տպավորություններն ու կարծիքներն արտահայտեցին սիրված մտավորականներ, գրականագետներ ու բանաստեղծներ բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Էդոյանը, Մարտին Գիլավյանը, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը, գրականագետ, բանասիրական գիտութւնների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը։Իսկ միջոցառման ընթացքում արդի հայ բանաստեղծների՝ Ռազմիկ Դավոյանի, Հենրիկ Էդոյանի ու Արմեն Մարտիրոսյանի ստեղծագոր-ծությունների գեղեցիկ ասմունքով հանդես եկան Ազգային գրադարանի ընթերցողներ Սրբուհի Հախվերդյանը, Իրինա Շախյանը և Սյուզան Սահակյանը։ Միջոցառման վերջում եզրափակիչ խոսքով հանդես եկավ մենագրության հեղինակ Սուրեն Աբրահամյանը։Նախևառաջ նա ներկայացրեց գրքի աշխատությունները, դրանց հավաքագրման աշխատանքներն, իսկ ելույթն ամփոփեց միջոցառման մասնակիցներին, կազմակերպիչներին ու օժանդակողներին ուղղված երախտիքի խոսքերով,հույս հայտնելով, որ հանրությանը կներկայանա նորանոր աշխատություններով ու ստեղծագործու-թյուններով:Նշենք, որ գիրքը տպագրվել է 2020 թվականին, Կրթության Գիռության Մշակույթի Սպորտի  նախարարության կողմից գիտական հետազոտություններին տրվող դրամաշնորհի աջակցությամբ։ Գիրքը հրատարակության է երաշխավորել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գիտական ինստիտուտի գիտական խորհուրդը: Սա բաղկացած է վեց գլուխներից:Աշխատությունը հրատարակվել է Արմավ հրատարակչությունում, խմբագիրներն են՝Արման Ավանեսյանն ու Լիլիթ Սեյրանյանը:Գրքի ուսումնասիրության նյութը վերջին կեսդարյա շրջանի հայ պոեզիայի պատմության, գեղարվեստական համակարգի ձևավորման և ուղղությունների հարցն է։  Գրքում մեկնաբանվում են առանձին հեղինակների գրական ժառանգությունը, աշխարհայացքը, պոետիկան, գեղարվեստական ընթացքի օրինաչափությունները ընդհանուր համակարգի ներսում։ Նշենք նաև այն հանգամանքն, որ միջոցառման շրջանակներում սիրված գրքօջախի փոքր ցուցասրահում  արվեստասեր ու ընթերցասեր հասարակությունը հնարավորություն ունեցավ դիտել ցուցադրվող  բոլոր այն հեղինակների գործերին, որոնց անդրադարձել է Սուրեն Աբրահամյանը։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի ու Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img