Կիրակի, 19 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

ԱՀԿ-ում հայտարարել են, որ Եվրոպայում կշարունակվի կորոնավիրուսի տարածման աճը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Եվրոպայում կորոնավիրուսային վարակի տարածումը կսաստկանա մայր ցամաքի երկրների մեծ մասում, եւ այդ միտումը կշարունակվի հաջորդ շաբաթներին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դժբախտաբար, վարակի տարածումը կսաստկանա Եվրոպայի տարածաշրջանի երկրների մեծ մասում, ինչը կհանգեցնի (վարակման) դեպքերի եւ մահերի ամենօրյա թվի աճի: Եվ մենք կարծում ենք, որ հաջորդ չորս շաբաթներին միտումն այդ ցուցանիշների աճն Է: Բայց դա հնարավոր Է փոխել, եթե պատվաստումն ընթանա ավելի արագ, եթե մարդիկ ավելի շատ օգտագործեն պաշտպանական դիմակներ»,- նշել Է նա:

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքն արդեն եկել Է Եվրոպա եւ զարգանում Է տարբեր տեմպերով Եվրամիության երկրներում, խոստովանել են Եվրահանձնաժողովում: Կլյուգեի խոսքով՝ գարնանային ալիքը հաղթահարելու համար անհրաժեշտ Է արագացնել պատվաստումը: Ըստ որում բյուրոյի տնօրենը հանձն չի առնում կանխատեսելու համավարակի ավարտի ժամկետները:

«Ես թե՛լավատես եմ, եւ թե՛ իրատես, ես հոռետեսական սցենար չեմ տեսնում,- ասել Է Կլյուգեն:- Բայց հարակվոր Է նշել, որ 100-տոկոսանոց լավատեսական սցենար նույնպես չկա: Որովհետեւ լավատեսական սցենարը համաճարակի ավարտն Է, իսկ ավարտը մոտ Է արդյոք թե տակավին հեռու, մենք չգիտեք»:

ԱՀԿ-ի Եվրոպայի բյուրոյի տվյալներով՝ ամեն շաբաթ ավելի քան 20 հազար մարդ Է մահանում տարածաշրջանում կորոնավիրուսի պատճառով, եւ այդ թվին այժմ ավելի բարձր Է, քան անցյալ տարի այս ժամանակ: Առավել լուրջ իրավիճակ Է ստեղծվել տարածաշրջանի այն մասերում, որոնք COVID-19-ը հաջողությամբ հաղթահարել Էին 2020 թվականի առաջին կիսամյակում: Կենտրոնական Եվրոպայում, Բալկաններում եւ Բալթիկայի երկրներում հիվանդացությունը, հոսպիտալացումների թիվը եւ մահացությունն այժմ ամենաբարձրերց մեկն են աշխարհում: Ըստ որում 53 երկրներից կամ տարածքներից 48-ում հայտնել են մտահոգություն առաջացնող B.1.1.7 բրիտանական մանրԷահիմքի հայտնաբերման մասին, որն աստիճանաբար գերակշիռ Է դառնում Եվրոպայում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img