Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Նոր հետազոտություններ՝ Ալեքսանդր Թամանյանի ռուսական ժառանգության վերաբերյալ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայ ճարտարապետության երախտավորներից մեկի՝Ալեքսանդր Թամանյանի մասին: Նրա կյանքի ու գործունեության մասին մինչ օրս գրվել են բազմաթիվ հուշագրություններ, գրքեր ու հոդվածներ, ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզուներով համայն աշխարհին ներկայացնելու նրա ներդրումն ու վաստակը հայ մշակույթի, մասնավորապես՝ճարտարապետության կայացման և զարգացման հարցում: Եվ ահա բավականին վերջերս ռուսերեն լեզվով հրատարակվել է մի յուրօրինակ աշխատություն նրա ռուսաստանյան գործունեության վերաբերյալ:

Այսպիսով՝ս.թ  մարտի 23-ին  հայ ու օտարազգի գրքասեր ու մշակութասեր սիրված օջախներից մեկում՝ Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Մոլոգայի առյուծները՝ Ալեքսանդր Թամանյանի ռուսական հետքերով» գրքի շնորհանդեսը։Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ ու ճարտարապետ-ներ՝մասնակցելու այս գեղեցիկ ցերեկույթին: Գրքի համահեղինակներն են՝ Վալերիա Օլյունինան և Պավել Ջանգիրովը։ Շնորհանդեսի ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ, ինչպես նաև միջոցառումը վարեց Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի Ռուսական կենտրոնի ղեկավար Լիլիթ Կարապետյանը:

Նա մի քանի խոսքով ներկայացրեց միջոցառման մասին ու ներկայացրեց գրքի համահեղինակներին:Այս գեղեցիկ ցերեկույթի ընթացքում Թամանյանի կյանքն ու գործունեությունը տարբեր տեսանկյուններից,ինչպես նաև գրքի մասին ներկայացրեցին համահեղինակներ ռուս լրագրող,գրող հասարակական գործիչ,Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վալերիա Օլյունինան և հայ ճարտարապետ, լրագրող, նկարիչ,դիզայներ և կինոքննադատ Պավել Ջանգիրովը: Թամանյանի ռուսաստանյան ժամանակաշրջանն ընդգրկում է 1904-1918թթ. :

1902 թվականին՝դեռևս ուսանողության տարիներին, Թամանյանը արժանացել է կառույցներ ինքնուրույն իրականացնելու իրավունքի և Սանկտ Պետերբուրգի Հայկական եկեղեցիների Գույքի կառավարման խորհրդի հանձնարարությամբ իրականացրել է  որոշ կառույցներ Պետերբուրգի Սմոլենսկոյե հայկական գերեզմանատանը: Ավարտելով ակադեմիան՝Ալեքսանդր Թամանյանը Հայկական եկեղեցիների խորհրդում ստանձնել է գլխավոր ճարտարապետի պաշտոնը 1904-1916թթ.:

Այսպիսով՝աշխատելով 14 տարի Ռուսաստանում նա շարունակել է կառուցել Պետերբուրգում ու Մոսկվայում, արվարձաններում, գավառներում՝նվաճելով իր մասնագիտության համար բոլոր հնարավոր բարձունքները և արժանացել է 20-րդ դարասկզբի ռուսական ճարտարապետության պատմության մեջ իր պատվավոր տեղին՝որպես ռուսական նեոկլասիցիզմի փայլուն ներկայացուցիչ:

1923 թվականի մարտին Խորհրդային Հայաստանի կառավարության, ի դեմս՝ վարչապետ Հովհաննես Քաջազնունու պատվերով Թամանյանը վերադարձել է Երևան ու մինչև կյանքի վերջն ապրել ու ստեղծագործել այստեղ: Սիրված մտավորականն ու ճարտարապետը մահացել է 1936 թվականին Երևանում:Ցերեկույթի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու մեծն ճարտարապետին նվիրված գրքերի, տարբեր թերթերում տպագրված նյութերի ու այն մանրակերտի ցուցադրությանն, որը 1913 թվականին Յարոսլավլում Ռուսական Ռոմանովների արքայատոհմի տոնակատարության տաղավարի մի մասի մանրակերտն էր: Սա միջոցառման համար տրամադրել էր Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը:

Շնորհանդեսի ընթացքում լեդ-էկրանի վրա ցուցադրվեց Թամանյանի կյանքին, ընտանիքին ու գործունեությանը վերաբերվող փաստաթղթեր ու լուսանկարներ:Այս գեղեցիկ ցերեկույթն ընթացավ համահեղինակների ու հանդիսատեսի միջև տեղի ունեցող գեղեցիկ հարց ու պատասխանի և առողջ քննարկման մթնոլորտում:Մի քանի խոսքով համահեղինակների մասին՝ Վալերիա Անատոլիի Օլյունկինան ծնվել է 1974 թվականին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանի լրագրության ֆակուլտետը: Երեք տարի սովորել է Գորկու անվան գրականության ինստիտուտում:

Հոդվածներով ու ակնարկներով հանդես է եկել մի շարք առաջատար ամսագրում և այլ թերթերում: 2009 թվականից համագործակցում է հայաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հետ: Հայկական մոտիվներ Միջազգային գրականագիտական փառատոնի դափնեկիր է՝ 2-րդ տեղ հրատարակչության անվանակարգում: Պավել Ջանգիրովը ծնվել է 1945 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: Որպես նախագծերի գլխավոր ճարտարապետ երկար տարիներ աշխատել է Երևանի նախագծային ինստիտուտներում: Սրան զուգահեռ զբաղվել է լրագրությամբ, ծաղրանկարչությամբ և կինոյում: Հայաստանի ճարտարապետների, Ժուռնալիստների,ծաղրանկարիչների,կինոգետների ու կինոքննադատների միության անդամ է: Երգիծանկարի շրջանավարտ,ինչպես նաև միջազգային ու համապետական փառատոնների դափնեկիր է:

Բարի Հումորի կուսակցության անդամ է: Իսկ ինր վերաբերվում է գրքին, ապա կարող ենք ասել, որ Գիրքը շարադրությունների և փաստաթղթերի ժողովածու է մեծ ճարտարապետի կյանքի, աշխատանքի և սոցիալական գործունեության ռուսական ժամանակաշրջանի մասին: Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանում, և այս ժամանակահատվածին միշտ չէ, որ ուշադրություն է դարձվում, չնայած այստեղ էր, որ ձևավորվեց աշխարհայացքը և հղկվեց գեղարվեստական ​​հմտությունները:Վավերագրական և գեղարվեստական ​​պատմությունը հավասարապես հետաքրքիր կլինի ինչպես պրոֆեսիոնալ ճարտարապետների, այնպես էլ նրանց, ովքեր հետաքրքրված են ճարտարապետությամբ և պատմությամբ: Հարց է ծագում, իսկ ինչու է ընտրվել Մոլոգայի առյուծները վերնագիրը:

Հարկ է նշել այն հանգամանքն, որ Մոլոգա քաղաքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի մարզում և գոյություն ունի 12-րդ դարից: Նախկինում սա մեծ առևտրի կենտրոն է եղել, սակայն 1935 թվականին ԽՍՀՄ կառավարությունը որոշում է կայացնում ողողել քաղաքը, որպեսզի հաջողությամբ կառուցվի հիդրոէլեկտրակայան Ռիբինսկի մոտակայքում: Մարդկանց վտարեցին բռնությամբ և հնարավորինս սեղմ ժամկետում ջրի տակ անցան նաև Ալեքսանդր Թամանյանի քարե առյուծներն, որոնք նա տեղադրել էր կոմս Մուսին-Պուշկինի՝ տոհմական Իլովնա կալվածքի բարեկարգման և վերականգնողական աշխատանքների ժամանակ: Միջոցառման վերջում շնորհակակալան ելույթներով հանդես եկան գրքի հեղինակները՝հույս հայտնելով, որ մոտ ապագայում նրանք կներկայանան նորանոր հրատարակություններով ու սիրված ճարտարապետի մասին հետաքրքիր բացահայտումներով:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img