Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

«Ազգն իր հերոսներով է հարուստ». հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան պատերազմի նահատակ հերոսներից՝ գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Մեր օրերի հերոսների շարքին է դասվում գնդերեց Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը: Ծնվել է 1988 թվականի մարտի 26-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։ 1994-2004 թվականներին սովորել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2004 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։ Գևորգյան Հոգևոր ճեմարանը ավարտելուց հետո աշխատել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, ծառայել բանակում: Ծառայել է Թալիշում, Արարատում, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Հատուկ Գնդում,Մարտունու զորամասում,ապա նշանակվել Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդության քարտուղար։ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Նարեկ սարկավագը հետմահու պարգևատրվել են պետական պարգևով՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Այսպիսով՝Նարեկ սարկավագ Պետրոսյանը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներից էր, ով պատերազմի առաջին օրերից մեկնեց առաջնագիծ՝ լինելով իր զինվորների և հրամանատարի կողքին: Հերոս հոգևորականը եղավ Արցախի տարբեր ճակատներում ՝ Հադրութի մարտական հենակետերում, Մատաղիսում, Մարտունիի դիրքերում, որտեղ էլ անօդաչու թռչող սարքի հարվածից նահատակվեց հանուն հայրենիքի:

Ամուսնացած էր, կինը Մարիամ Բզնունին է, դուստրը՝ Մարիամ-Աշխեն Պետրոսյանը։Հայրը՝ Արկադի Պետրոսյանը, Արցախյան պատերազմի նահատակներից է եղել։Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ, հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում:Այսպիսով՝սույն թվականի մարտի 25-ին, հայ մշակութասեր հասարակության սիրված օջախներից մեկում՝ «Նարեկացի» արվեստի միությունում, տեղի ունեցավ «Արցախի հերոս գնդերեցը» խորագիրը կրող հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան պատերազմի նահատակ հերոսներից՝ գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանին: Ծրագրի պատասխանատուն Տեր Վարազդատ քահանա Նաջարյան էր:

Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով,որն իրակացրեց Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը:Սրանից հետո բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին Նարեկ սարգավագի, ինչպես նաև 44 օրյա պատերազմի նահատակների հիշատակը:Աղոթքից ու լռության րոպեից հետո ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդն ասեց, որ Նարեկը հետմահու Հայաստանի Հանրապետության  նախագահի հրամանագրով ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական Նարեկ սարկավագ Պետրոսյանը, հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ  «Նարեկացի» արվեստի միության հանրության հետ կապի պատասխանատու Հռիփսիմե Պողոսյանը:Նա հակիրճ ներկայացրեց միջոցառման մասին ու դրա խորհուրդը՝ներկայացնելով Նարեկ սարկավագ Պետրոսյանին:Այս գեղեցիկ ցերեկույթը վարում էր, ինչպես նաև օրվա հերոսի ու նրա ծննդյան օրվա մասին գեղեցիկ ներկայացրեց Իշխան սարկավագ Քամալյանը:

Միջոցառումը բաղկացած էր 2 մասից՝ առաջին հատվածում սիրված սարկավագի մասին հուշերով ու տպավորություններով կիսվեցին Պաշտպանության Բանակի ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը,նրա մտերիմ ընկերներից փոխգնդապետ Հակոբ Բեժանյանը,(պատմելով Նարեկ սարկավագի վերաբերմունքն ու հարգանքը զինվորների նկատմամբ),Հայաստանի աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը, մեր օրերի նահատակ հերոս զինվորներից Արմեն Հովհաննիսյանի մայրը՝Մարինե Հովհաննիսյանը, ,(ներկայացնելով նրանց մտերմության պատմությունը), Խաչիկ դպիր Վարդանյանը, (ով Նարեկի հետ միասին եղել են Հադրութի դիրքերում):

Հաջորդ մասը համերգային էր, որտեղ երաժշտական գեղեցիկ ելույթներով հանդես եկան Հայաստանի վաստակավոր արտիստ,երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն),օպերային երգիչ,միջազգային մրցույթի դափնեկիր Հովհաննես Կարապետյանը, հեղինակ-կատարող Արթուր Խաչենցը, Արարատ ազգային նվագարանների համույթը:Ցերեկույթի ընթացքում հանդիսատեսը լեդ-էկրանի վրա հնարավորություն ունեցավ դիտելու Նարեկ Սարկավագի մասին պատմող ֆիլմը: Միջոցառման վերջում  բոլոր նահատակ զինծառայողներին, նրանց հարազատներին ու հանդիսատեսին խրոխտ օրհնության խոսքով և աղոթքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի և «Նարեկացի» արվեստի միության

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img