Այս տարի ազգովի նշում ենք նորանկախ Հայաստանի անկախության 30-րդ տարելիցը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ Սա Գերագույն Խորհրդում ընթերցեց պետական գործիչ, ով եղել է ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։ Սա համարվում է պետական և ազգային տոներից մեկը և նշվում ամեն տարի սեպտեմբերի 21-ին։
Կապված սրա հետ ինչպես մեր երկրում, ինչպես նաև սփյուռքում անցկացվում են տարրաբնույթ տոնական միջոցառումներ, քննարկումներ, կլոր-սեղաններ, իսկ յուրաքանչյուր հինգ տարին մեկ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ։ Երևանում Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթներ կազմակերպվել են 1992, 1996, 1999, 2006, 2011 և 2016 թվականներին, նախատեսված է նաև 2021 և 2026 թվականներին։ Խոսենք մի շատ հետաքրքիր հանդիպման մասին,որը տեղի ունեցավ ս.թ մարտի 26-ին հայ գրքասեր ու արվեստասեր հասարակության սիրված մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի ազգային գրադարանում: Հանդիպմանը ներկա էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ: Հանդիպումն ընթացավ քննարկման և հարց ու պատասխանի առողջ մթնոլորտում:
Այստեղ կայացավ հանդիպում-դասախոսություն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ։Հանդիպման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանը՝ ներկայացնելով բանախոսին:
Միջոցառման ընթացքում սիրված գրքօջախի տնօրենը ներկայացրեց հետաքրքիր մի նախաձեռնության մասին: Այսուհետ գրադարանը և ժամանակակից գրողները կարող են պայմանագիր կնքեն, որպեսզի նրանց գրքերն ընթերցողների համար հասանելի լինեն արդեն առցանց տիրույթում: Սա նշանակում է, որ ամրապնդվելու է ընթերցող գրող ու գրադարան կապը, որը կնպաստի ժամանակակից հեղինակների ճանաչման ու ընթերցանության ավելի զարգացման համար: Առաջին հուշագիրը կնքվեց գրադարանի ու Արամ Մանուկյանի միջև, ում աշխատանքներից այսուհետ ընթերցողները կարող են օգտվել առցանց տարբերակով հետևյալ գրքերից՝«Անկախությունը և ազատական բարեփոխումները» հոդվածների ժողովածուի երկհատորյակը , ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակ» փաստաթղթերի ժողովածուն։«-ներն ներքոհիշյալ հղումներով՝ https://is.gd/baqcYv; https://is.gd/wW9681 և http://is.es380s:
Մի քանի խոսքով ներկայացնենք գրքերը: Արամ Մանուկյանը կազմել և տպագրել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կազմավորման և Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակին նվիրված «Անկախությունը և ազատական բարեփոխումները» հոդվածների ժողովածուի երկհատորյակը , ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակ» փաստաթղթերի ժողովածուն։
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակ» փաստաթղթերի ժողովածուում ներկայացված են Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացի վերաբերյալ փաստաթղթեր, 1990-91 թթ. կարևոր իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը, անկախության հետ կապված մի շարք պատմական փաստաթղթերի լուսապատճեններ և մտավորականների կարծիքներ անկախության մասին։ «Անկախությունը և ազատական բարեփոխումները» հոդվածների ժողովածուի եկու հատորներում տեղ են գտել մի շարք հոդվածներ 90-ականներին Հայաստանում իրականացված քաղաքական բարեփոխումների վերաբերյալ (դատաիրավական համակարգ, իրավունք, կուսակցություններ, քաղհասարակություն, ազատ մամուլ, կրոն և խղճի ազատություն և այլն)։ Հոդվածագիրները հիմնականում այն պաշտոնյաներն են կամ գործիչները, որոնք ղեկավարել կամ իրականացրել են այդ գործընթացները։
Գիրքը նվիրվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կազմավորման և Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակին։ Ժողովածուները ներկայացրեց Արամ Մանուկյանը։ Նա նշեց, որ Տիգրան Պասկևիչյանի հետ ֆիլմ են նկարահանել անկախության 30 ամյակին նվիրված: Գրքերը հրատարակվել են Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն Ազատության» հիմնադրամի ու «Անտարես» հրատարակչության կողմից: Օրվա բանախոսը ներկայացրեց նաև իր 4-րդ գիրքն,որը կոչվում է «Մարտի 1-ի ոճրագործությունը»:
Սա մարտի 1-ի իրադարձությունների մասին է ու միջազգային կառույցների արձագանքը սրա վերաբերյալ:Խոսելով գրքերի մասին, Արամ Մանուկյանը նշեց, որ երկու տարվա ընթացքում հրատարակել է չորս գիրք: Գրքերը գրելու նպատակն է եղել այսօրվա բարձր դասարանների պատմության դասագրքերի մեր երկրի մասին տվյալների խեղաթյուրումներն որոշ պատմաբանների կողմից: Հեղինակի խոսքերով անկախության 30 ամյակի մասին գրքերն օտարազգի ընթերցողների համար շուտով հասանելի կլինեն արդեն անգլերեն լեզվով: Ցերեկույթի ընթացքում գրադարանի տնօրինությունը ներկայացրեց մի շատ գեղեցիկ նախաձեռնության մասին, որ առաջարկում են ստեղծել մի ձեռնարկ՝ նվիրված անկախության 30 ամյակին, որը հասանելի կլինի էլեկտրոնային տարբերակով:
Նշենք, որ Արամ Մանուկյանը գրադարանին նվիրեց իր հրատարակած գրքերը,անկախության քվեաթերթիկը և հռչակագրի օրինակը: Ընթերցողները գրադարանի ճեմասրահում կարող են դիտել Հայաստանի Հանրապետության անկախության շրջանի հրատարակված թերթերին,որտեղ ներկայացված են Արամ Մանուկյանի հոդվածներն ու չորս գրքերն, ինչպես նաև Անկախության 30 ամյակի գրքի հավելվածում տեղ գտած կարևորագույն փաստաթղթերը, լուսանկարներն,որոնցից շատերը ներկայացված են առաջին անգամ: Հադիպման վերջում Արամ Մանուկյանն իր երախտիքի խոսքերն ուղղեց ցերեկույթի կազմակերպիչներից ու բոլոր ներկաներից՝հույս հայտնելով, որ մոտ ապագայում ներկայանալու է նորանոր աշխատություններով և ծրագրերով:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի