Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

«Զարթօնք» Հայրենիքի Մէջ – 60 — «You Are My Sunshine»․ Լիբանանահայ Կանանց Սէրը՝ «Օրրան»-ի Երեխաներին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից

Լիբանանցի մի խումբ կանայք, ազգութեամբ հայ եւ արաբ, երեք շաբաթուայ ընթացքում Հայաստանի «Օրրան» բարեգործական կազմակերպության երեխաների համար տաք գլխարկներ ու վզկապներ են գործել, որը նախաձեռնութեան մասնակից լիբանանահայ Թալին Վիզոյեանը Հինգշաբթի Մարտի 24-ին փոխանցեց երեխաներին։

Նախաձեռնութեան հեղինակը լիբանանահայ Ալինա Տագէսեանն է, ով իր ամուսնու հետ Յունուար ամսին Երեւանում գտնուելու ժամանակ ականատես էր եղել հայ գաղթական ու որբացած երեխաների վիճակին: Նրա Երեւան այցելութիւնն արդէն ունէր որոնողական նպատակ՝ թէ ինչ կարելի է անել, ինչպէս կարելի է օգտակար դառնալ՝ Լիբանանի դժուար պայմաններում: Ալինան պատմում է որ արդէն Երեւան գտնուելիս որոշել էր ինչ եւ ինչպէս անելը: «Ալինան Հայաստանից զանգեց, ասեց պէտք է օգնենք, ուրախացնենք երեխաներին։ Առաջարկեց գլխարկի ու շարֆի գաղափարը: Ասեցի՝ անպայման։ Շատ ուրախացայ։ Ալինան վերադարձաւ Պէյրութ եւ լծուեցինք գործի» պատմեց Թալինը:

Ալինային երբ հարցրինք, նա պատմեց. «մի մօտիկ հարազատ հայթայթեց գումարը, ինծի ծանօթ 6 հայ եւ 2 արաբ կիներ կամաւորաբար պատրաստակամութիւն յայտնեցին հիւսելու, Շաքէ Ապու Րըզքը իր մասնագիտական խորհուրդները տուաւ եւ անդուլ աշխատանքի լծուեցաւ եւ բոլորս միասին, երեք շաբաթուայ մէջ գործեցինք այս գլխարկներն ու շարֆերը»։ Ի դէպ՝ այդ ժամանակ Լիբանանում քորոնավիրուսային համավարակով պայմանաւորուած խիստ սահմանափակումներ էին, անգամ դժուար էր անհրաժեշտ թելեր գտնելը։ Ալինան պատմում է՝ համացանցով ման է եկել համապատասխան թելի խանութներ, որոնցից ոչ մէկը անհրաժեշտ քանակը, գոյներն ու փնտռած որակն են ունեցել եւ՝ «ստիպուեցայ տարբեր խանութներէ իմ ուզածս առնել… վաճառորդներէն մէկը գիշերը ժամը 9ին քաղաքի փակ պայմաններում բերաւ թելերը»:

Յիրաւի, ինչպէս ասում են, բարի գործ անելու համար չկան ոչ մի խոչընդոտներ։

Կամաւորների այս խումբի աշխատանքի ընթացքում միաժամանակ անպաշտօն յստակացւում է խմբակի անունը՝ «You are my sunshine»: Ալինայի դաշնամուրի եօթնամեայ օթիսթիկ աշակերտը, Մարքը, գծում է նկարը, եւ իր ձեռագրով գրում այն: «Նկարն ու գրութիւնը փոքր պիտակներու ձեւով տպեց բարերար տպագրիչ մը: Պիտակին մէկ երեսին գրուած է՝ ”մեր սէրն ու ձեռագործի ջերմութիւնը քեզ ուժ դառնան” եւ՝ ”Handmade with love for, and faith in, you”»:

Այս անունը կրող ձեռագործ տարբեր գոյների գլխարկներն ու շարֆերը «Օրրան»-ի երեխաներն ընդունեցին մեծ հաճոյքով ու խանդավառութեամբ։ Շուտով խմբակը կ’ունենայ պետական արձանագրութիւն եւ կը դառնայ ոչ-կառավարական բարեսիրական միութիւն:

«Օրրան» բարեգործական հիմնադրամում սիրով ու մեծ ոգեւորութեամբ ընդունեցին Լիբանանից ժամանած հիւրերին, երեխաները նրանց պատմեցին իրենց երազանքների, նպատակների ու ցանկութիւնների մասին, իսկ կազմակերպութեան աշխատակիցները մանրամասն ներկայացրին իրենց կառոյցը, աշխատանքը, զբաղուածութիւնը, իրականացուող ծրագրերը, երեխաների հետ շփման առանձնայատկութիւնները եւ այլն։

Երեխաները մեծ ոգեւորութեամբ էին պատմում իրենց առօրեայի մասին, որի մեծ մասն անցնում է «Օրրան»-ում։ Թալին Վիզոյեանը իր խօսքում նշեց՝ իրենց նպատակն է, որ երեխաները մշտապէս զգան ջերմութիւն, ուշադրութիւն, իմանան, որ իրենց կողքին ու թիկունքում մարդիկ կան կանգնած, ովքեր կ՛աջակցեն ու կ՛օգնեն նրանց։

Բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրէն Արմինէ Յովհաննիսեանը եւս մեծ սիրով ընդունեց հիւրերին, տեսակապով զրուցեց նաեւ այն մայրերի հետ, որոնց շնորհիւ այդ գեղեցիկ գլխարկներն ու շարֆերը հասան երեխաներին։ Արմինէ Յովհաննիսեանը ջերմօրէն շնորհակալութիւն յայտնեց նման ուշադրութեան ու սիրոյ համար։ Նրան զարմացրեց նաեւ այն հանգամանքը, որ կամաւորների թւում եղել են նաեւ լիբանանցիներ, ովքեր ոչ մի առնչութիւն չունենալով Հայաստանի հետ սիրով են մասնակցել նախաձեռնութեանը։ Տիկին Յովհաննիսեանը անկեղծօրէն նրանց հրաւիրեց Հայաստան, իրենց օրրան, իրենց փոքրիկ տուն։

Ալինա Տագէսեանը հեռակապով «Զարթօնք»-ի հետ զրոյցում նշեց, որ նախաձեռնութիւնը ունենալու է շարունակութիւն, սա միայն փոքրիկ սկիզբ է։ «Մենք կը հաւատանք մեր փոքրերուն եւ պէտք է ամէն ինչ ընել որ անոնք լաւ մանկութիւն ունենան եւ խոստմնալից ապագայ երազեն: Միութիւնը կը ծրագրէ իր զգացումներուն շօշափելի արդիւնքները հասցնել նաեւ Լիբանանի կարիքաւոր երեխաներու: Կամաւորները գոհ մնացին որ այս անգործ, տժգոյն ու արգելափակուած օրերուն կրցան լաւ ու գեղեցիկ արդիւնքներու համար զբաղեցնել իրենք զիրենք եւ ուրախացնել փոքրիկներ: Լիբանանի ծանր կացութիւնը, մռայլ օրերը, ընկճուած վիճակը, Հայաստանի պատերազմը մեզ անտրամադիր էին դարձրել։ Բայց այս աշխատանքը լոյս էր տալիս մեզ ու մեծ սիրով էինք անում»: Իր խօսքը եզրափակելով, Ալինան շնորհակալութիւն յայտնեց Օրրանի տնօրէնունթեան եւ ուսուցչակազմին՝ երեխաների հանդէպ իրենց հոգածութեան համար, նաեւ՝ բոլոր հիւսող կամաւորներին, շեշտեց որ այս արդիւնքին կարելի եղաւ հասնել համերշախ գործակցութեամբ, միասնական ուժերով ու մատնանշեց՝ «այսօր Պէյրութ անձրեւոտ է եւ ցուրտ: Մենք ծանօթացանք համովիկ երեխաներուն, որոնք իրենց զուարթ ու ջերմ երգերով տաքցուցին մեր սրտերը։ Մենք հոգեկան մեծ բաւարարուածութիւն ստացանք այս աշխատանքէն։ Չէ՞ որ բարեսիրութիւնը հոգեկան մեծագոյն բաւարարութիւնը կու տայ»։

«Օրրան»-ի տաղանդաւոր երեխաները չէին կարող հիւրերին հրաժեշտ տալ առանց  իրենց կողմից շնորհակալութիւն յայտնելու, որն արտայայտուեց գեղեցիկ կատարումներով։ Երեխաները հետաքրքիր միջոցառում էին պատրաստել իրենց հիւրերի համար։ Նրանք մի քանի երգ նուիրեցին Լիբանանից ժամանած հիւրերին ու տեսակապով իրենց հետեւողներին, որն այնքան դուր եկաւ, անգամ յուզուել էին։ Երեխաները իրենց ուսուցչուհու դաշնամուրային գործիքաւորմամբ մի քանի գեղեցիկ երգ նուիրեցին ներկաներին։ Այդ դրական ու գեղեցիկ աւարտով էլ նախաձեռնութեան հեղինակները հրաժեշտ տուեցին փոքրիկներին՝ նորից այցելելու ակնկալութեամբ։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img