Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Արցախի կարգավիճակի որոշում, տարածքների դեօկուպացիա. Այվազյանը ներկայացրեց նոր իրավիճակում ՀՀ-ի մոտեցումները

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում Հայաստանը մշակել և ԵԱՀԿ նախարարական խորհրդին է արդեն ներկայացրել իր մոտեցումները, որոնք ենթադրում են նաև Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

ԱԳ նախարարը խոսեց նախորդ տարվա մասին՝ համավարակի և պատերազմի մասին՝ տարին համարելով անկախությունից ի վեր թերևս ամենածանրը:

Նա վստահեցրեց, որ ԱԳՆ-ի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվել միջազգային հանրության շրջանում ամրագրելու Ադրբեջանի՝ ագրեսիան հրահրողի կերպարը, ապահովելու միջազգային հանրության դիրքորոշումը ռազմական գործողություններում՝ Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների ներգրավման մասին, մեծացնելու ճնշումը՝ թուրք-ադրբեջանական դաշինքի վրա, դադարեցնելու ռազմական գործողությունները:

«Այժմ մեր տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով մի շրջան, որն առավել հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը: Միաժամանակ այդ զարգացումները ցույց տվեցին, որ կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ պատերազմից հետո ՀՀ ԱԳՆ-ն ձեռնամուխ է եղել ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի մոտեցումների մշակմանը, որոնք առաջին  անգամ համապարփակ ձևով ներկայացվել են դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ: «Այդ մոտեցումները ենթադրում են Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա, վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրերը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը»,-ասաց Այվազյանը:

Հայկական կողմի առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում նաև Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը, միջազգային գործընկերների՝ մասնավորապես ՄԱԿ-ի ու նրա կառույցների ուղղակի ներգրավվածությամբ: Նախարարը Ադրբեջանի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման խոչընդոտումը խստագույնս դատապարտելի համարեց: ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում միջազգային գործընկերների հետ՝ համագործակցության միջոցով հումանիտար խնդիրների թեթևացման ուղղությամբ: «Անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի շարքում է ադրբեջանական կողմից պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անհապաղ ու անվտանգ հայրենադարձումը: ԱԳՆ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը»,-վստահեցրեց նախարարը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img