Ուրբաթ, 27 Հունվարի, 2023
- Գովազդ -spot_img

Խաղաղությունը շատ ավելին է, քան պատերազմի բացակայությունը. իտալական թերթի գլխավոր տնօրենի արձագանքը Ադրբեջանի դեսպանի նամակին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Իտալական ամենամեծ լսարան ունեցող թերթերից մեկի՝ «Ավենիրե»-ի գլխավոր տնօրեն Մարկո Տարկինիոն մարտի 27-ին անդրադարձել է Իտալիայում Ադրբեջանի դեսպան  Մամադ Ահմադզադայի նամակին: Ինչպես հաղորդում է Հռոմում «Արմենպրես»-ի թղթակիցը, Մարկո Տարկինիոն հրապարակել է  Ադրբեջանի դեսպանի նամակն ամբողջությամբ, ինչպես նաև  իր արձագանքն այդ նամակին։

Ադրբեջանի դեսպանի նամակը.

«Հայ գերիների ազատման» հորդորով  իմ երկրին ուղղված կոչի վերաբերյալ, որը «Avvenire» — ն տպագրեց հինգշաբթի, 2021 թ. մարտի 25-ին, շեշտում եմ, որ Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին Հայաստան, ինչպես համաձայնեցված էր 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հռչակագրում, որը վերջ դրեց բախումներին: Հայաստանի կառավարությունը փորձ կատարեց շփոթություն մտցնել այն համատեքստում, որ  նոր ձերբակալություններ են իրականացվել: Հակամարտության ավարտից հետո Հայաստանը դիվերսիոն խումբ է ուղարկել Ադրբեջանի տարածք ՝ նպատակ ունենալով իրականացնել ահաբեկչական գործողություններ: Այս խումբը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի զինվորականների և քաղաքացիական անձանց սպանության մեջ: Այս խմբի անդամները գերեվարվել են և ներկայումս գտնվում են Ադրբեջանում, բայց հաշվի առնելով վերոգրյալը, նրանք չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերիներ: Ամեն դեպքում, ձերբակալվածներին վերաբերվում են մարդու իրավունքների միջազգային օրենսդրությանը և նրանց իրավունքները պաշտպանող ադրբեջանական օրենսդրությանը համապատասխան: Ադրբեջանի կառավարությունը հրավիրում է Human Rights Watch- ին և թեմայով հետաքրքրվողներին ուշադրություն դարձնել Հայաստանի կողմից ադրբեջանցի ռազմագերիների և քաղաքացիական բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի վկայություններին»:

Մարկո Տարկինիոյի արձագանքը

«Ես ի գիտություն եմ ընդունում, պարոն դեսպան, Բաքվի կառավարության անունից արված հայտարարությունները ` ի պատասխան այն մարդասիրական կոչի, որը մենք զետեղել ենք մեր էջերում և որն Ադրբեջանի իշխանություններին ուղղել են իտալացի հայտնի մտավորականներ` Անտոնիա Արսլանի գլխավորությամբ: Ես, մասնավորապես, ի գիտություն եմ ընդունում, որ դուք հաստատում եք ձեր երկրում հայ ձերբակալվածների՝ զինվորական և քաղաքացիական, շարունակական ներկայությունը `միաժամանակ նրանց որակելով որպես «ահաբեկիչներ»: Ես պարզապես հիշեցնեմ, որ կոչը, որ հիմնված է նաև Human Rights Watch- ի կողմից ստուգված տեղեկատվության և տեսանյութերի վրա, դատապարտում է «նվաստացուցիչ և անմարդկային» վերաբերմունքը և վերաբերում է տարբեր փուլերում և ժամանակներում ձերբակալված մոտ վաթսուն մարդու: Ես նաև հավաստիացնում եմ ձեզ, որ մենք հավասարության սկզբունքով և բծախնդիր ուշադրությամբ քննության ենք առնում մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած հաղորդում, որտեղ էլ որ դա պատահի: Եվ իմացեք, որ խաղաղությունը շատ ավելին է, քան պատերազմի բացակայությունը»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img