Երկուշաբթի, 17 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Հայկական Ժառանգութեան Ոչնչացումը Ցոյց Է Դնում Մշակութային Արժէքների Պահպանման Վերաբերեալ Ազրպէյճանի Հաւաստիացումների Սին Խաբէութիւնը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

2020թ. սեպտեմբերի 27-ին Ազրպէյճանը, օգտուելով Թուրքիայի, Փաքիստանի  եւ սիրիական ահաբեկիչ վարձկանների բազմակողմանի աջակցութիւնից, իր ծաւալներով աննախադէպ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետութեան դէմ` ռմբակոծութիւնների թիրախ դարձնելով խաղաղ բնակչութեանը, չխնայելով մարդասիրական գործունութիւն իրականացնող կազմակերպութիւնների շէնքերն ու շինութիւնները, մշակութային օջախները՝ կիրառելով միջազգային մի շարք պայմանադրութիւններով արգելուած զինատեսակներ, ինչպիսիք են քասէթային  եւ սպիտակ ֆոսֆոր պարունակող ռումբերը, չթաքցնելով իրենց ցեղասպան նպատակները Արցախի եւ ընդհանրապէս հայ ժողովրդի ու նրա բազմադարեան մշակոյթի նկատմամբ:

Ազրպէյճանը, ներկայանալով աշխարհին իբրեւ հանդուրժողականութեան եւ բազմամշա­կութայնութեան  «ջատագով» եւ ունենալով  Ջուղայի հազարաւոր խաչքարերի ոչնչացման եւ անպատիժ մնալու փորձը, հողին է հաւասարեցրել Արցախի Հանրապետութեան Մեխակաւանի  «Սուրբ Աստուածամայր» եւ Շուշիի աւելի քան 200 տարուայ պատմութիւն ունեցող «Սուրբ Յովհաննէս Մկրտիչ» եկեղեցիները (Կանաչ ժամ), որն հաստատուել է նաեւ  BBC-ի լրագրողի կողմից: 

Հայկական պատմամշակութային եւ կրօնական ժառանգութեան ոչնչացումը եւս մէկ անգամ ի ցոյց է դնում Ազրպէյճանական իշխանութիւնների քրիստոնէական մշակութային արժէքների պահպանման վերաբերեալ հաւաստիացումների սին խաբէութիւնը:

Ռամկավար Ազատական կուսակցութեան Կեդրոնական վարչութիւնը խստօրէն դատապարտում է Ազրպէյճանի կողմից իրականացուող հակահայկական թշնամական քարոզչութիւնը, Արցախեան պատերազմում գործած յանցագործութիւնները, մարդու իրաւունքների միջազգային նորմերի ոտնահարումները, հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհիմն ձերբակալութիւնները, ինչպէս նաեւ վերը նշուած մշակութային յանցագործութեան չդադարող դէպքերը: 

Ազրպէյճանական վերահսկողութեան տակ անցած տարածքներում գտնուող հայկական յուշարձանները ենթարկւում են եւ շարունակուելու են ենթարկուել վանտալիզմի եւ ոչնչացման, ուստի կոչ ենք անում ողջ հայութեանը եւ յատկապէս ՌԱԿ սփիւռքեան կառոյցներին անողոք պայքար սկսել հիւրընկալող եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ համանախագահող երկրներում գործող Ազրպէյճանական դեսպանութիւնների առջեւ, աշխարհի առաջադէմ հասարակայնութեան ուշադրութիւնը հրաւիրել  Ազրպէյճան կոչուող այս ահաբեկչական ու ապօրինի երկրի կողմից իրականացուող բարբարոսութիւնների դատապարտմանը եւ  դադարեցմանը:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՌԱԿ ատենադպիր`                                                                      ՌԱԿ ատենապետ`

Յովիկ Կարապետեան                                                     Հրաչեայ Կարապետեան

26.03.2021թ.

ք.Երեւան

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img