Երեքշաբթի, 14 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից. Հուշ-երեկո` նվիրված սիրված մտավորական,պատմաբան հուշարձանագետ Սամվել Կարապետյանին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:

Մեր օրերի հերոսների շարքին է  դասվում սիրված մտավո-րական  հայազգի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին նախագահ Սամվել Կարապետյանը։ Ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին Երևանում: Արմատներով  Տուրուբերան  աշխարհի Արճեշ գավառի Բերդաղ գյուղից սերած Բաղդասարի գերդաստանից է։1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։

Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Նա բազմաթիվ գյուղերի, գյուղատեղիների, հանդամասերի առաջին հետազոտողն է, հարյուրավոր հուշարձանների առաջին լուսանկարիչն է, չափագրողը, հայտնաբերողն ու տեղորոշողը։ Նա հազարավոր վիմագրերի առաջին ընթերցողն ու հրատարակիչն է։ Իր երիտասարդության տարիներին հետազոտության առաջնայնությունը տվել է այն տարածքներին, որտեղ առավել վտանգված են եղել հայկական պատմական հուշարձանները: 1978 թվականից սկսած մինչև 2019 թվականը սկզբում Խորհրդային Հայաստանի (1978-1991), հետագայում Հայաստանի Հանրապետության (1991-2019) տարածքում չափագրել է ավելի քան 50 հուշարձան և լուսանկարել մոտ 22000 կադր։ Բացառիկ են Խոսրովի արգելոցում կատարված ուսումնասիրությունները, որտեղ վկայագրել է հարյուրավոր հուշարձաններ:

Հայաստանի Հանրապետության տարածքում իր կատարած հետազոտությունների հիման վրա հանդես է եկել հարյուրավոր հոդվածներով, հրապարակել բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ «Աղնաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձանները», «Առինջ գյուղի պատմական հուշարձանները», «Կապուտան գյուղի պատմական հուշարձանները», «Կոտայք գյուղի պատմական հուշարձանները», «Զառ և Սևաբերդ գյուղերի պատմական հուշարձանները», «Նորագյուղ և Մայակովսկի գյուղերի պատմական հուշարձանները», «Ոսկեպարի պատմական հուշարձանները», «Ջիլիզայի պատմական հուշարձանները», «Ակունք և Կաթնաղբյուր գյուղերի պատմական հուշարձանները», «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները»։ Հեղինակել է մի շարք քարտեզներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերի պատմական հուշարձաների քարտեզ-ուղեցույցները։ 1978 թվականից սկսած մինչև 2018 թվականը սկզբում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ու հարակից շրջանների (1978-1991), հետագայում Արցախի Հանրապետության (1991-2018) տարածքում չափագրել է ավելի քան 200 հուշարձան և և լուսանկարել մոտ 24000 կադր։1978 թվականից Սամվել Կարապետյանը մեծածավալ աշխատանքներ է կատարել  Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի և Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջաններում:Նա ուսումնասիրել է ոչ միայն բնակավայրերում ու հարակից տարածքներում գտնվող հուշարձանները, այլև դրանցից հեռու սարերում, անտառներում գտնվող և երբևէ չուսումնասիրված բերդերը, կամուրջները, վանքերը, եկեղեցիները, մատուռները, գերեզմաններն ու խաչքարերը։ Իր հետազոտություններին զուգահեռ նա իրականացրել է նաև բանահավաքչություն և տեղացիներից հավաքագրել է ավելի քան 4000 մանրատեղանուն:Իր շուրջ երեք տասնամյակ տևած հետազոտությունների հիման վրա հրատարակել է և պատրաստել է հրատարակման բազմաթիվ գրքեր։ Արցախին վերաբերվող հրատարակված գրքերից են «Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ», «Արցախի կամուրջները», «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները»,«Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս», «Արցախի հրաշալիքներ», «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները» աշխատությունները։

Արցախի վերաբերյալ հրապարակել է հարյուրավոր հոդվածներ։1988 թվականից սկսած մինչև 2015 թվականը սկզբում Խորհրդային Վրաստանի (1988-1991), հետագայում անկախացած Վրաստանի (1991-2015) տարածքում չափագրել է ավելի քան 130 հուշարձան և և լուսանկարել մոտ 20000 կադր։Վրաստանում իր երկարամյա հետազոտությունների հիման վրա հրատարակել է բազմաթիվ գրքեր։ Վրաստանի տարածքում հայկական պատմական հուշարձաններին և հետքերին վերաբերվող հրատարակված գրքերից են  «Ջավախք»,  «Ախալցխա», «Հայերը Կախեթում», «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն», «Թիֆլիսի քաղաքագլուխները»,«Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները», «Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի»,«Շուլավեր»  աշխատությունները։ Այսպիսով՝ լինելով ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել է հայկական հազարավոր հուշարձաններ և հայկական հետքեր։

Հեղինակել և համահեղինակել է հայկական հուշար-ձանների, հայկական ճարտարապետության և հայոց պատմությանն առնչվող տասնյակ գրքեր, գիտական հարյուրավոր հոդվածներ, բազմաթիվ քարտեզագրքեր։Հայտնի է նաև որպես Թուր-քիաում, Ադրբեջանում, Վրաստանում հայկական հուշարձանների և հետքերի ոչնչացման քաղաքականության քննադատ։ Նա պնդել է, որ այդ երկրների իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն: Իր փաստերը 2007 թվականին ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թվականին՝ Մարդու իրավուն-քների եվրոպական դատարանին։ Իր հայագիտական գործունեության համար Վրաս-տանում հայտա-րարված էր անցանկալի անձ և արգելված էր նրա մուտքն այդ երկիր: Եվ ահա Երկար տարիներ՝ մինչև իր մահը, Սամվել Կարապետյանը հանդիսացել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարը:

Ցավոք նա մեզ հետ չի, սակայն նրա ուսումնասիրությունների շնորհիվ է, որ կրթվելու են բազմաթիվ սերունդներ և ունենալու ենք մեր օրերի և ապագայի ճարտարապետներին ու հնագետներին:Եվ ահա նրա գործընկերներն, ի դեմս՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի սույն թվականի մարտի 27-ին  մտավորականների ու արվեստասեր հասարակության կողմից սիրված մշակութային օջախներից մեկումՀայաստանի ճարտարապետների միության շենքում կազմակերպել էին հուշ-երեկո՝նվիրված սիրված հուշարձանագետին:

Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ՝հարգանքի տուրք մատուցելու սիրված մտավորականին ու նրա վառ հիշատակին:Միջոցառումը սկսվեց Հայկական  Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից նկարահանված տեսաֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմում ներկայացված է սիրված մտավորականի կյանքին ու գործունեությանը վերաբերվող կադրեր, աշխատանքի ընթացքի մասին պատմող, ընտանեկան ալբոմից լուսանկարներ:Հուշ-երեկոյի ընթացքում բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44 օրյա պատերազմի նահատակ հերոսների ու Սամվել Կարապետյանի հիշատակը: Այս գեղեցիկ միջոցառումը վարում էր սիրված մտավորական, գրող ու հրապարակախոս Արթուր Անդրանիկյանը:

Երեկույթի ընթացքում նա ժամանակ առ ժամանակ ներկայացնում էր գեղեցիկ տողեր ու գրառումներ՝նվիրված Սամվել Կարապետյանին: Սիրված մտավորականի մասին իրենց հուշերը պատմեցին Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Երևանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, քարտեզագետ ու քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալի ասպետ Գագիկ Գինոսյանն,իսկ նրա մասին տեսաուղերձով հանդես եկավ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի նախագահ, ԱՄՆ-ի մասնաճյուղի ղեկավար Ժորա Մանուչարյանը: Յուրաքանչյուր ելույթ ունեցողի կազմակերպիչները նվիրում էին Սամվել Կարապետյանի հոր՝ Գևորգ Կարապետյանի ծննդյան 80 ամյակին նվիրված երկերի երկհատորյակն,որը Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Հիմնադրամն է  հրատարակել, ինչպես նաև նույն կազմակերպության Վարձք ամսագրի հերթական համարից: Վերջինս նվիրված է Սամվել Կարապետյանի հիշատակին ու Հիմնադրամի գործունեությանը:

Միջոցառման ընթացքում Արթուր Անդրանիկյանն իր կողմից հրատարարակված հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ  Զապել Եսայանի Երազներուս մեջ գիրքը նվիրեց Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Հիմնադրամին: Նշենք, որ այստեղ բացի ելույթներից ցուցադրված էին Սամվել Կարապետյանի աշխատանքային իրերը, մասնավորապես լուսանկարչական խցիկներ, աշխատանքային տետրեր, խոշորացույց և այլն, ինչպես նաև միության նասխասրահում գործում էր նրա կյանքին ու գործունեության մասին պատմող լուսանկարների ու պաստառների ցուցահանդես:Վերջում ելույթ ունեցավ Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Հիմնադրամի տնօրեն, պատմաբան Սամվել Կարապետյանի այրին՝Էմմա Աբրահամյանն, ով նշեց, որ արդեն մեկ տարի մեկ ամիս է, որ սիրված մտավորականը մեր կողքին չէ, սակայն բոլորը շարունակում են աշխատել նույն ոգով,վառ պահելով նրա հիշատակն ու շարունակելով նրա կիսատ թողած գործը: Իր ելույթը նա ավարտեց կազմակերպիչներին, աջակիցներին ու ներկաներին ուղղված երախտիքի խոսքերով՝հույս հայտնելով, որ հիմնադրամը մոտ ապագայում կներկայանա մեր երկրի ճարտարապետության դեռևս չբացահայտված կոթողների ուսումնասիրության նորանոր նախագծերով և բացահայտումներով:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի 

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img