Զինված ուժերի զինծառայողների, Պաշտպանության նախարարության ու Գլխավոր շտաբի անձնակազմի ծառայողների շրջանից բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 հիվանդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։
«Հաշվի առնելով այն, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել էր զորքերի և մոբիլիզիացիոն ռեսուրսների տեղաշարժ, որոշ ժամանակ ունեցանք կորոնավիրուսի վարակման դեպքերի աճ՝ մինչև 3500 դեպք, բայց շարունական աշխատանքի արդյունքում կարողացանք երկու ամսվա ընթացքում այդ թվերը խիստ կրճատել։ Ներկայումս կորոնվիրուսով վարակման 150 դեպք ունենք»,- պարզաբանեց Օհանյանը։
Նա նշեց, որ հիվադների վիճակը ծանր չէ, իսկ ամբողջ համավարակի ընթացքում Զինված ուժերում գրանցվել է 10 մահվան դեպք, «որոնց 90 տոկոսը բանվոր- ծառայողներ են եղել և նրանց ընտանիքի անդամները»։