Աւետ Մարկոսի Աւետիսեան, Աւետեան (իսկական ազգանունը՝ Ոսկանեան), (նոյեմբերի 12 (24), 1897, Թիֆլիս, Ռուսական կայսրութիւն — մարտի 29, 1971, Երեւան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արթիստ (1938) (1962):
1905-ին նա ընդունւում է Ներսիսեան դպրոց, ուր մասնակցում է աշակերտական ներկայացումներին։ Նախքան բանակ մեկնելը (1916ին) արտադրողական խանութում աշխատել է իբրեւ աշակերտ եւ գործակատար։ Բանակից զօրացրուելուց յետոյ (1918-ին) Պաքւում մասնակցել է Յովհաննէս Աբելեանի թատերախմբի ներկայացումներին։ Բեմական մկրտութիւնը եղել է Ոսկանի (Ա. Շիրվազատէի «Չար ոգի», 1918) դերակատարումը։ Այնուհետեւ Աբելեանի հետ գալիս է Թիֆլիս, ուր խաղում է հայոց տրամադիքական խմբում։ 1919-ին խաղացել է Թիֆլիսի հայոց տրամադիքական խմբում, 1920-1921՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) թատրոնում՝ Ամօ Խարազեանի խմբում։ 1922-էն տեղափոխւում է Երեւան, խաղում շրջիկ թատերախմբում, ապա ընդունւում Գ. Սունդուկեանի անուան թատրոն եւ մինչեւ կեանքի վերջը ստեղծագործում այնտեղ։ Աւետիսեանը նկարահանուել է հայկական 28 ֆիլմերու մէջ։