Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

«Սանիթեքի» վնասները գերազանցում են 25 միլիոն դոլարը. ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը։

««Սանիթեք» ընկերությունն ու վերջինիս բոլոր բաժնետերերը, ովքեր հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ, ավարտեցին Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված իրենց՝ միջազգային արբիտրաժային դատարան հայցի ներկայացման հաջորդ փուլը:

Այն է՝ օտարերկրյա ներդրողներն արդեն իսկ ներկայացրել են իրենց հայցը միջազգային արբիտրաժային դատարան՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի 9-րդ հոդվածի («Լիբանան-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր»), «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանադայի կառավարության միջեւ ներդրումների խրահուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի («Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր») եւ «Պետությունների եւ այլ պետությունների քաղաքացիների միջեւ ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 36-րդ հոդվածի։

Ներդրումային արբիտրաժային հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID), որը գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ:

Վեճն առաջացել է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի կողմից Լիբանան-Հայաստան եւ Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագրերի շարունակական կոպիտ խախտումներից՝ կապված Երեւանի աղբահանության ոլորտում «Սանիթեք»-ի ներդրումների հետ: Ավելի կոնկրետ, վեճը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության խտրական եւ բռնագրավվող (էքսպրոպրիացիա) գործողություններից, մասնավորապես` Երեւանի քաղաքապետարանի եւ այլ պետական մարմինների ապօրինի գործողություններից: Եվ չնայած այն հանգամանքին, որ «Սանիթեք»-ի աշխատանքն ի սկզբանե արժանացել էր Երեւանի բնակիչների բարձր գնահատականին՝ Երեւանի քաղաքապետարանը չկարողացավ կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները եւ ի վերջո, մինչ կոնցեսիոն պայմանագրերի ժամկետը լրանալը որոշեց հեռացնել «Սանիթեք»-ին՝ փոխարինելով պետական աղբահանության ընկերությամբ:

Այս մոտեցումն ուներ քաղաքական դրդապատճառ, որի նպատակն էր «Սանիթեք»-ին դարձնել քավության նոխազ՝ քաղաքական առավելություն ստանալու համար՝ քաղաքապետարանին մեղադրելով աղբահանության ոլորտի ղեկավարման եւ «Սանիթեք»-ի նկատմամբ վերահսկողության ռազմավարական բացթողումների մեջ: Ավելին, նոր պետական աղբահանություն իրականացնող ընկերությունը գործունեություն է ծավալում շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան այն պայմանները, որոնք տրամադրվել էին «Սանիթեք»-ին. ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության վերաբերմունքը օտարերկրյա ներդրողների հանդեպ կամայական է եւ խտրական:

«Սանիթեք»-ի վնասները, ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի ապօրինի գործողությունների եւ բացթողումների արդյունքում, գերազանցում են 25 միլիոն ԱՄՆ դոլարը:

Այս հայտարարությունը հետեւում է «Սանիթեք»-ի ավելի վաղ, մասնավորապես՝ 2019 թ. հոկտեմբերի 8-ին տարածած հայտարարությանը, որով ընկերությունը ծանուցել էր իրավասու պետական մարմիններին արբիտրաժային հայց ներկայացնելու մտադրության մասին: Սակայն մինչ օրս այդ ծանուցումն անպատասխան է մնացել պետական մարմինների կողմից:

Հայաստանի կառավարությունը թշնամական վերաբերմունք է ցուցաբերել օտարերկրյա ներդրողի նկատմամբ, եւ, մասնավորապես, Երեւանի նոր քաղաքային իշխանությունները, որդեգրելով վճռական քաղաքականության ռազմավարություն, ավելի սրեցին լարվածությունը «Սանիթեք»-ի հետ` քաղաքական առավելություն ստանալու նպատակով վերջինս փոխարինելով քաղաքային ընկերությամբ:

Ամփոփելով վերոգրյալը՝ պետք է փաստենք, որ Հայաստանը չկարողացավ պաշտպանել «Սանիթեք»-ի ներդրումներն անհիմն կամ խտրական գործընթացներից եւ արդարացի վերաբերմունք ցուցաբերել:

Հայաստանն ապօրինի կերպով բռնագրավեց հայցվորների ներդրումներն առանց օրինական հանրային շահի, պատշաճ ընթացակարգի, խտրական հիմունքներով եւ առանց արագ, համարժեք ու արդյունավետ փոխհատուցում վճարելու: «Սանիթեք» ընկերությունն ու իր ներդրողները նախատեսում են վերականգնել իրենց խախտված իրավունքները միջազգային արբիտրաժի միջոցով` Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img