Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը հիմա է, Բայդենը կարող է ուղղել պատմական սխալը. Jerusalem Post

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը քայլ է՝ պատմական սխալն ուղղելու ճանապարհին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Jerusalem Post-ի հոդվածագիր Էմիլի Շրադերը:

Հեղինակն իր հոդվածում անդրադարձել է ԱՄՆ Սպիտակ տան՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված դրական ազդակներին՝ ընդգծելով, որ Իսրայելը մինչև օրս հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին քրիստոնյա հայերի դեմ իրականացրած ոճրագործությունը:

«Իսրայելի դեպքում՝ կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ անկայուն, սակայն ռազմավարական- քաղաքական հարաբերությունների պատճառով: Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժի է ենթարկել ժողովուրդներին և սպառնացել է, անգամ եթե նրանք քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը»,- գրել է Շրադերը: Նա նկատել է, որ եթե նախկինում Իսրայելը կախվածություն ուներ Թուրքիայից՝ որպես միակ մուսուլման երկիր, որի հետ այն համագործակցում էր և ուներ դիվանագիտական հարաբերություններ, ապա արդեն տասնամյակներ է, ինչ Թուրքիան ակնհայտ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում այդ երկրի նկատմամբ՝ բռնապետ ու իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

«Այսօր Իսրայելն ավելի քիչ կախվածություն ունի Թուրքիայից, հատկապես արաբական պետությունների հետ զարգացող հարաբերությունների համատեքստում: Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և աներկբայորեն պատմության ճիշտ կողմում կանգնելու փոխարեն Իսրայելի կառավարությունն անգամ այսօր «վաճառեց» հայ ժողովրդին՝ Ադրբեջանին զենք վաճառելով, որպեսզի այդ երկիրը ռմբակոծի հայկական քաղաքները»,- նշել է հեղինակը:

Հոդվածագիրը գրել է, որ Հայոց ցեղասպանությունն ամենասարսափելի կերպով կազմակերպված ցեղասպանությունն էր, որն այն ժամանակ տեսել էր աշխարհը: Եվ դա արվել էր ոչ թե պատերազմի համատեքստում, այլ ուղղակի այն բանի համար, որ հայերը քրիստոնյա էին: 

Նա բացարձակապես անտրամաբանական է համարել այն, որ շատ երկրներ մինչ օրս թույլ են տալիս Թուրքիային օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը՝ ստիպելով նրանց հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից:

«Տասնամյակներ շարունակ Թուրքիան ակտիվորեն գրաքննել է նրանց, ովքեր երկրի ներսում ճանաչել են ցեղասպանությունը և անգամ ոչնչացրել է ապացույցներ: Նախկինում այն անգամ բանտարկել է ակադեմիկոսների, ովքեր համարձակվել էին Հայոց ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն:

Մինչ Գերմանիայում, որին աշխարհը պատասխանատվության կանչեց, հակաօրինական է Հոլոքոստի հերքումը, Թուրքիան անօրինական է դարձրել Հայոց ցեղասպանությունը չժխտելը, և ողջ աշխարհը հանցակից է դարձել՝ թույլ տալով վարվել այդպես:

Եթե առաջին իսկ օրվանից աշխարհի անգամ փոքրաթիվ գերտերություններ ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, այսօր մենք կապրեինք լրիվ այլ իրականության մեջ, որտեղ ավելի փոքր երկրները չէին վախենա ճանաչել ակնհայտ պատմական փաստերը:

Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կլինի ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլև ողջ աշխարհին: Ճանաչման ժամանակը հիմա է»,- եզրափակել է հոդվածը Շրադերը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img