Ուրբաթ, 27 Հունվարի, 2023
- Գովազդ -spot_img

Խոր ցավ ապրեցի՝ լսելով հայ ժողովրդի նվիրյալ զավակ Կարո Քեբաբջյանի մահվան մասին․ Արայիկ Հարությունյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին ցավակցական հեռագիր է հղել Մերձավոր Արևելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի ընտանիքին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավ ապրեցի՝ լսելով, որ մահացել է հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո (Կարապետ) Քաբաբջյանը, մարդ, ով անմնացորդ նվիրվածությամբ, անսպառ եռանդով ու անսահման լավատեսությամբ համակված ծառայում էր Հայրենիքի զարգացման ու զորացման, աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների միավորման ու միասնականության ամրապնդման, երիտասարդության հայեցի դաստիարակության և հայրենադարձության վեհ գործին:

Մեծ ճանաչում ունենալով Հայրենիքում և Սփյուռքում՝ նա իրականացնում էր ազգանպաստ գործունեություն, անում էր հնարավորն Արցախի միջազգային ճանաչման, սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման ուղղությամբ՝ իր անուրանալի ավանդը բերելով այստեղ բազմաբնույթ ծրագրերի կյանքի կոչմանը:

Կարո Քաբաբջյանն արժանիորեն վայելում է արցախցիների սերն ու հարգանքը: Նրա հայրենանվեր ջանքերը բարձր են գնահատվել: Արցախին մատուցած ծառայությունների համար Կարո Քաբաբջյանն արժանացել է պետական բարձր պարգևների:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա կուսակից ընկերներին ու հազարավոր սաներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով:

Մեծ հայի ու հայրենասերի անունը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ՝ օրինակ հանդիսանալով հետագա սերունդների համար:

«Հզոր հայրենիքի կերտումը հնարավոր է միայն յուրաքանչյուրիս՝ հայրենիքում ապրելու, աշխատելու և ընտանիք ստեղծելու գրավականով»,- վստահ էր Կարո Քաբաբջյանը»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img